• Latest news

«Երկրորդ կարծիք». Նոր ծրագրի շրջանակում Հայաստանի բժիշկները հնարավորություն կստանան բարդ դեպքերում խորհրդակցելու Արգենտինայի գործընկերների հետ

21 նոյեմբերի, 2019  18:48

«Երկրորդ կարծիք» նոր ծրագրի շրջանակում, որը կազմակերպվել է Fidec Armenia հիմնադրամի նախաձեռնությամբ, «Արաբկիր» եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների հայ բժիշկները հնարավորություն կստանան բարդ դեպքերում խորհրդակցելու «Գարախան» հիվանդանոցի՝ Արգենտինայում ամենամեծ կլինիկաներից մեկի  գործընկերների հետ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում երկու երկրների բժիշկները կկարողանան նաեւ գիտելիքներ, փորձ փոխանակել, քննարկել հետաքրքիր եւ բարդ դեպքերն իրենց պրակտիկայից եւ անհրաժեշտության դեպքում համատեղ ջանքերով մտածել բուժման տակտիկայի մասին։ Այս ամենն օգտակար կլինի երկու կողմերի համար։

Ինչպես նշեց Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, «Արաբկիր» ԲԿ ղեկավար Արա Բաբլոյանը, Հայաստանն արդեն երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է Արգենտինայի հետ, այդ թվում առողջապահության ոլորտում։ Ավելին, շատ ծրագրեր հայկական բուժկենտրոններում ներդրել են շնորհիվ միջազգային համագործակցության, եւ յուրաքանչյուր նման ծրագիր բազմաթիվ նոր հնարավորություններ է բացում պացիենտների եւ բժիշկների առջեւ։

Ինչպես իր հերթին նշեց «Սուրբ Աստվածամայր» կլինիկայի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը, բարդ դեպքեր բոլոր երկրներում են հանդիպում, բոլոր հիվանդանոցներում, եւ լավ է, երբ կա դրանց շուրջ գործընկերների հետ խորհրդակցելու հնարավորություն։

«Բարդ դեպքերը գործընկերների հետ քննարկելու հնարավորությունը մոտավորապես նույնն է, ինչ «Զանգ ընկերոջը», ինքնատիպ «փրկարար փայտիկ»։ Բժշկության մեջ երկրորդ դուբլ, երկրորդ փորձ սովորաբար չի լինում, ուստի շատ կարեւոր է անմիջապես ընտրել բուժման ճիշտ մոտեցումը։ Դա անելն ավելի հեշտ կլինի, եթե կա գործընկերների կարծիքը հարցնելու հնարավորություն, որոնք, գուցե, արդեն բախվել են նման դեպքի եւ կարող են հուշել ավելի լավ լուծում»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի