• Latest news

Լավագույն օրը՝ ծխելը թողնելու համար. այսօր նշվում է ծխելուց հրաժարվելու օրը

21 նոյեմբերի, 2019  21:11

Եթե հարմար պահի էիք սպասում վերջապես ծխելը թողնելու համար, ապա այդ օրը եկել է. այսօր նշվում է ծխելուց հրաժարվելու օրը՝ No Smoking Day: Սա առիթ է արդեն այսօրվանից ծխախոտը աղբարկղը նետելու համար:

Ծխելը այն մահվան առաջատար գործոններից է: ԱՀԿ-ի տվյալներով` թոքերի քաղցկեղով մահացության՝ 90, քրոնիկ բրոնխիտով՝ 75 եւ սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 25 տոկոս դեպքերում մեղավորը հենց ծխելու սովորությունն է:

Արդեն հաջորդ տարի Երկրի վրա ամեն 3 վայրկյանը մեկ կմահանա մեկ ծխող: Հայաստանում ծխելու պատճառով արդեն մեծ թվով մարդիկ են մահացել, այստեղ ծխում է ամեն երկրորդ տղամարդը եւ բնակչության գրեթե մեկ քառորդը: Մեր երկրում մեծ թվով մահվան դեպքեր են գրանցվում սրտանոթային հիվանդությունների պատճառով, որոնք զարգանում են հենց ծխելու պատճառով: Երկրորդ տեղում են քաղցկեղային հիվանդությունները. տղամարդկանց շրջանում հատկապես տարածված է թոքերի քաղցկեղը, որը եւս կապ ունի ծխելու հետ:

Գլխավոր խնդիրն այն է, որ շատերը մինչեւ վերջ չեն գիտակցում ծխելու վտանգավորությունը: Նույնը վերաբերում է նաեւ պասիվ ծխելուն, որը եւս վտանգավոր է առողջության եւ կյանքի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի