• Latest news

E.coli-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն ապացուցել է իր արդյունավետությունը

22 նոյեմբերի, 2019  09:43

Գետեբորգի համալսարանի գիտնականները անցկացրել են ETVAX խմելու պատվաստանյութի հաջող փորձարկումներ։ Սա աշխարհում առաջին պատվաստանյութն է E.coli-ի մանրէների առաջացրած լուծի պրոֆիլակտիկայի համար։ Պատվաստանյութը ստուգել են Բանգլադեշում, 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաների վրա, հայտնում է «Ռեմեդիումը»։

Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, պատվաստանյութը անվտանգ է եւ բարձր իմունոգենային պոտենցիալ ունի, որը խթանում է իմունային անհրաժեշտ պատասխան՝ պատվաստանյութի բաղադրիչներին։

Էնտերոտոքսիգենային E.coli-ները երեխաների եւ ճանապարհորդների մոտ լուծի զարգացման հիմնական պատճառ են հանդիսանում։ Եւ հասանելի պրոֆիլակտիկ միջոց աղիքային այդ վարակի դեմ 0այսօրվա դրությամբ չկա։

Քանի որ առաջին փորձարկումների արդյունքները հուսադրող են եղել, այժմ փորձարկումներ են անցկացվում Աֆրիկայի երկրներ այցելող ճանապարհորդների վրա։ Այս փորձի արդյունքները սպասվում են արդեն 2020թ առաջին եռամսյակում։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։