• Latest news

3 պացիենտ է տուժել վարակված օրգանների փոխպատվաստման պատճառով. նրանցից մեկը մահացել է

22 նոյեմբերի, 2019  14:52

Մեծ Բրիտանիայում մեկ պացիենտ է մահացել, երկու պացիենտ բուժման կարիք ունի այն բանից հետո, երբ նրանց վարակված դոնորական օրգաններ են փոխպատվաստել:

The Daily Telegraph թերթի հաղորդմամբ՝ հետազոտության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի օգոստոսին տրանսպլանտոլոգը պատահաբեր ծակել է դիակային դոնորի ստամոքսը, եւ հեղուկը հայտնվել է մյուս օրգանների վրա: Այդ սխալի արդյունքում մի քանի օրգան վարակվել է Candida albicans սնկային վարակով, որը շատ վտանգավոր է իմունոդեֆիցիտով մարդկանց համար: Վիրաբույժը տեղի ունեցածի մասին չի զգուշացրել իր գործընկերներին, եւ 3 պացիենտ, որոնց փոխպատվաստել են այդ օրգանները, բախվել են մի շարք խնդիրների հետ:

36-ամյա պացիենտը, որի անունը չի նշվում, մահացել է անեւրիզմից, որն առաջացել է դոնորի վարակված լյարդի պատճառով: 25-ամյա մյուս պացիենտի վարակված երիկամը անհապաղ հեռացրել են, նա բուժում է ստանում հիվանդանոցում: Բժիշկները ստիպված են եղել նրան արհեստական կոմայի մեջ մտցնել եւ արյան 16 փոխներարկում եւ դիալեզի պրոցեդուրա սկսել: Երրորդ՝ 44-ամյա պացիենտի վիճակը վատթարացել է երիկամների եւ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումից հետո:

Տեղի ունեցածի համար մեղավոր տրանսպլանտոլոգը խոստովանել է, որ իսկապես դոնորի ստամոքսի մեջ հազիվ նկատելի քերծվածք է թողել, սակայն դրան նշանակություն չի տվել եւ չի ֆիքսել դեպքը, եւ բժիշկներն ու պացիենտերն այդ մասին չեն իմացել:

25-ամյա պացիենտը դատի է տվել Oxford Trust բարեգործական կազմակերպությանը, որտեղ աշխատում է այդ տրանսպլանտոլոգը: Հիմնադրամի ներկայացուցիչները խոստովանել են մեղքն ու հիվանդին 215 000 ֆունտ սթեռլինգի չափով փոխհատուցում վճարել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։