• Latest news

Պատմության մեջ վատագույն բռնկումը. կարմրուկը Կոնգոյում 5000 մարդու է սպանել

25 նոյեմբերի, 2019  22:31

2019 թվականին կարմրուկը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 5000 մարդու է սպանել: Կարմրուկից երկու անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան Էբոլայից վերջին 15 ամսում:

Այս տարի կարմրուկով է վարակվել մոտ քառորդ միլիոն մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այդ բռնկումն ամենախոշորն ու ամենաարագ զարգացողն է անվանել:

Սեպտեմբերին Կոնգոյի կառավարությունը ԱՀԿ-ի հետ համատեղ պատվաստման ծրագիր է թողարկել: Սակայն չզարգացած ենթակառուցվածքների եւ առողջապահության ոլորտում ծառայությունների նկատմամբ հասանելիության բացակայության պատճառով հիվանդության տարածումը չի հաջողվել դադարեցնել: 4 մլն երեխա այդպես էլ չի պատվաստվել:

Կարմրուկի դեպքերի մեծ մասը գրանցվել է նորածինների շրջանում:

Հիշեցնենք, որ կարմրուկը վարակիչ վիրուսային հիվանդություն է: Դրա ախտանիշները զարգանում են վարկումից հետո 6-ից 19 օրվա ընթացքում, ներառյալ՝ հարբուխ, հազ, արցունքածոր, ջերմություն եւ ցան: Կարմրուկը արտահայտվում է մարմնի վրա կարմիր հետքերով, որոնք ժամանակի ընթացքում դառնում են դարչնագույն եւ անհետանում են: Յուրաքանչյուր 15-րդ դեպքում կարմրուկը կարող է կյանքին սպառնացող բարդություններ առաջացնել, ներառյալ՝ թոքաբորբ, կոնվուլսիա եւ էնցեֆալիտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։