• Latest news

Արդյո՞ք տղամարդիկ պետք է դեմքի կրեմներ օգտագործեն. մաշկաբանի կարծիքը

25 նոյեմբերի, 2019  18:58

Մաշկի գրագետ խնամքի կարիք ունեն եւ՛ կանայք, եւ՛ տղամարդիկ: Եվ չնայած նրան, որ ոմանց կարող է թվալ, որ տղամարդիկ մաշկի խնամքի կարիք չունեն, իրականում դա այդպես չէ: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մաշկաբան Կարեն Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ տղամարդկանց մաշկը եւս շրջակա միջավայրի բացասական ազդեցության եւ տարիքային փոփոխությունների է ենթարկվում: Այդ պատճառով առողջության եւ մաշկի գեղեցկության պահպանման համար տղամարդիկ եւս պետք է լավ խոնավեցնող կրեմներ օգտագործեն, որոնք Հայաստանի չոր կլիմայի պայմաններում պարզապես անհրաժեշտություն են: Բացի այդ, նրանք պետք է ճիշտ ընտրված կրեմ կամ սափրվելուց հետո լոսյոն, ինչպես նաեւ արեւայրուքի դեմ կրեմներ օգտագործեն:

Վերջինի կարեւորությունը շատերն անտեսում են՝ մոռանալով, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի, առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, եւ մաշկը պետք է պաշտպանել այդ ճառագայթներից: Հատկապես կարեւոր է արեւայրուքի դեմ կրեմների օգտագործումը բաց գույնի մաշկ եւ շատ խալեր ունեցողների համար, քանի որ նրանց մոտ մելանոմայի զարգացման ռիսկը մեծ է: Սակայն թուխ մաշկ ունեցողները եւս պետք է մաշկը պաշտպանեն արեւի ճառագայթներից:

Շատ մասնագետներ նշում են, որ արեւապաշտպան քսուքներ անհրաժեշտ են բոլորին՝ անկախ տարիքից եւ սեռից: Ավելին, դրանք պետք է օգտագործել ոչ միայն ամռանը, այլ նաեւ տարվա այլ եղանակներին:

Կարեն Հովսեփյանը նշեց, որ Հայաստանում շատ տղամարդիկ իրականում օգտագործում եմ մաշկի խնամքի միջոցներ՝ ոմանք դրանք ընտրում են ինքնուրույն, ոմանք էլ խորհրդակցում են մասնագետների հետ: Շատերն այդ մասին չեն ասում, սակայն այդ ոլորտում, մասնագետի խոսքով, որոշակի առաջընթաց կա. տղամարդիկ սկսել են ավելի ադեկվատ վերաբերվել խնամքի հարցերին:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։