• Latest news

Չինաստանում այտուցային ժանտախտի բռնկում է գրանցվել

28 նոյեմբերի, 2019  18:11

Չինաստանի Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում այտուցային ժանտախտի արդեն 4-րդ դեպքն է գրանցվել:

Reuters-ի հաղորդմամբ՝ ժանտախտի նոր դեպքը գրանցվել է հովվի մոտ: Այժմ պացիենտի վիճակը կայուն է: Եվս 4 մարդ կարանտինի մեջ է գտնվում:

Նույն շրջանում թոքային ժանտախտ է գրանցվել 55-ամյա տղամարդու մոտ, որը սննդի մեջ վայրի նապաստակի միս է օգտագործել:

Հիշեցնենք, որ ժանտախտը վտանգավոր բակտերիալ հիվանդությունը, որն առաջին հերթին վարակում է վայրի կրծողներին եւ մեկ կենդանուց տարածվում մյուս կենդանու վրա լուերի միջոցով: Մարդիկ, որոնց կծել է վարակված լուն, սովորաբար վարակվում են այտուցային ժանտախտով: Եթե այդ բակտերիաները հասել են թոքերին, ապա պացիենտի մոտ թոքաբորբ է սկսվում:

Եթե այն ժամանակին է ախտորոշվում, ապա կարելի է բուժել հակաբիոտիկների օգնությամբ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։