• Latest news

Ինչո՞ւ է քիթը քչփորելը վտանգավոր

5 դեկտեմբերի, 2019  09:42

Մարդկանց քիթը քչփորելու սովորությունը նպաստում է վտանգավոր հիվանդությունների հարուցիչների առաջացմանը, այդ թվում այնպիսիների, որոնք կարող են առաջ բերել թոքաբորբ, արյան վարակում եւ մենինգիտ, նախազգուշացնում են հետազոտողները Մեծ Բրիտանիայից։

Արեւադարձային բժշկության Լիվերպուլյան դպրոցի եւ Լիվերպուլի Թագավորական հիվանդանոցի գիտնականները ցույց են տվել, որ մատներով քթի մեջ մտնելը նպաստում է վտանգավոր մանրէների տարածմանը։ Քթում կարող են բնակվել պնեւմոկոկեր, եւ եթե մարդը քչփորում է քիթը, մանրէները հայտնվում են նրա ձեռքերին, իսկ ձեռքերից՝ շրջապատող իրերի մակերեսներին եւ այլ մարդկանց վրա։

Թույլ իմունային համակարգ ունեցող երեխաների եւ տարեց մարդկանց մոտ այդ մանրէները դառնում են տհաճ հիվանդությունների առաջացման պատճառ, ինչպիսին են, մասնավորապես, միջին ականջի եւ թոքերի սուր վարակները, ինչպես նաեւ արյան վարակումը։

«Հենց երեխաներն են, որ ունենում են այդ մանրէների մեծ քանակություն քթում եւ այդ մանրէների տարածման հիմնական փոխանցողներն են շրջակա միջավայրում։ Միեւնույն ժամանակ, վտանգավոր պնեւմոկոկերը բազմանում են օդում կաթիլային վարակով, որը մենք շնչում ենք»,- նշել է Լիվերպուլի արեւադարձային բժշկության դպրոցի փորձագետ Վիկտորյա Քոնորը։

Բայց  մեծահասակների ձեռքերը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, նույնպես կարող են պնեւմոկոկերի հարուցիչներ լինել։ Ընդ որում՝ մանրէները հատկապես ինտենսիվորեն փոխանցվել են խոնավ միջավայրում։

«Մեծահասակները պետք է ձեռքերի հատուկ հետեւեն հիգիենային երեխաների կամ տարեց մարդկանց հետ շփվելիս։ Նրանք նաեւ պետք է հետեւեն երեխաների ձեռքերի հիգիենային եւ կանոնավորապես մաքրեն նրանց խաղալիքներն ու շրջապատող առարկաների մակերեսները»,- ասել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ