• Latest news

Արդյունավե՞տ է արդյոք ազնվամորու մուրաբան մրսածության ժամանակ

5 դեկտեմբերի, 2019  16:42

Շատերն ազնվամորու մուրաբան համարում են բուժիչ ժողովրդական միջոց. հենց դրանով են սկսում կերակրել երեխաներին (ի դեպ, նաեւ մեծահասակներին) մրսածության առաջին իսկ նշանների դեպքում։

Արդյո՞ք իսկապես այդ մուրաբան արդյունավետ է մրսածության ժամանակ։

Ինչպես հավաստիացնում է ֆիտոքիմիայի մասնագետ Իգոր Սոկոլսկին, ազնվամորու մուրաբան, իհարկե, համեղ է, բայց օգտակարությունն այնքան էլ մեծ չէ, ինչպես կարող է թվալ։ Եթե հնարավորություն կա, մասնագետը խորհուրդ է տալիս թուրմ պատրաստել չորացրած ազնվամորուց։

«Չորացրած ազնվամորու մեջ կենսաբանորեն ակտիվ նյութերի խտությունն ավելի բարձր է, քան մուրաբայում, եւ շատ ավելին է, քան թարմ ազնվամորու մեջ, որն 90 տոկոսով բաղկացած է ջրից»,- նշել է Սոկոլսկին «Արգումենտի ի ֆակտի» թերթի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ չորացրած ազնվամորուց պատրաստված մեկ բաժակ թուրմի մեջ պարունակվում են նույնքան օգտակար նյութեր, որքան 0.5 կիլոգրամ մուրաբայի։ Բացի այդ, մուրաբայի մեջ շատ շաքար եւ կալորիաներ կան, ինչն այնքան էլ օգտակար չի դարձնում այն։

Բացի այդ, չորացրած ազնվամորու թուրմը առանց երկյուղելու կարող են խմել շաքարային դիաբետով տառապող պացիենտները, իսկ մուրաբան նրանց խստիվ հակացուցված է, ընդգծել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։