• Latest news

40 մեղադրանք եւ արտոնագրից զրկում. ատամնաբույժը հեռացնում էր պացիենտների ատամներն առանց նրանց համաձայնության

6 դեկտեմբերի, 2019  13:20

Ատամնաբույժ Սեթ Լուկհարթը ամերիկյան Անքորիջ քաղաքից (Ալյասկայի նահանգ) չարաշահել է թմրեցումն ու հեռացրել պացիենտների ատամներն առանց նրանց համաձայնության։ Գործն այժմ քննվում է Գերագույն դատարանում, իսկ ատամնաբուժությամբ զբաղվելու արտոնագիրը եւ թմրեցում կատարելու իրավունքը նրանից վերցվել է։

Ինչպես տեղեկացնում է Anchorage Daily News-ը, Լուկհարթը եւ նրա օֆիս-մենեջեր Շոնա Քրենֆորդը սկսել են աշխատել Alaska Dental Arts կլինիկայում, իսկ 2016-ին ատամնաբույժը գնել է բիզնեսն ու փոխել անվանումը Clear Creek Dental-ով։

Համաձայն պացիենտների ցուցմունքների՝ ատամնաբույժը եւ նրա օգնականուհին չարաշահել են ներերակային թմրեցումն ու ներարկել պացիենտներին առանց անհրաժեշտ հիմնավորման՝ հանուն ապահովագրավճարների եւ վճարումների բարձրացման։ Կլինիկայի նախկին աշխատակցուհի Ռեյչել Մայները պատմել է, որ ղեկավարներն իրեն հանձնարարում էին առաջարկել ներերակային թմրեցում յուրաքանչյուր պացիենտի։ Ապահովագրությամբ դիմած կլիենտների համար թմրեցումն անվճար էր, իսկ նրանք, ովքեր վճարովի էին բուժվում, ստիպված էին վճարել մինչեւ 500 դոլար։

2016 թվականի համար  Լուկհարթն ու Քրենֆորդը ներկայացրել են ներերակային թմրեցման հաշիվներ, որոնք հասել են երկու մլն դոլարի։

2017-ի ապրիլին ատամնաբույժին եւ նրա օգնականին ներկայացվել են մեղադրանքներ, իսկ հունիսին Ալյասկայի Ատամնաբույժների խորհուրդը հետ է վերցրել Լուկհարթից նրա ատամնաբուժական գործունեության արտոնագիրը եւ թմրեցում կատարելու իրավունքը։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին դատավոր Մայքլ Վոլվերթոնը սկսեց Լուկհարթի գործի հետաքննությունը Գերագույն դատարանում։

Դեկտեմբերի 3-ին Լուկհարթի պացիենտները վկայություն տվեցին դատարանում նրա դեմ։ Նրանցից մեկը՝ Ջոզեֆ Սմիթը, պատմեց, որ բժիշկը հեռացրել է նրա 4 ատամն առանց իր գիտության։ Ավելին, ատամի պրոթեզները, որոնք դրել են հեռացված ատամների տեղում, պատրաստվել են այնքան վատ, որ պացիենտը չի կարողացել խոսել, ուտել եւ անգամ նորմալ շնչել։

Մեկ այլ պացիենտ՝ Նիկոլաս Սեյֆերթը, պատմել է, որ Լուկհարթը մի քանի օր ձգձգել է գործողությունները, որոնք կարելի էր անել մեկ ընդունելության ժամանակ։

Դատարանում նաեւ ցուցադրվել է տեսանյութ, որտեղ Լուկհարթը հանում է պացիենտի ատամը՝ հովըրբորդին կանգնած։ Բացի այդ, Քրենֆորդը, որը ատամնաբույժ չէ, նույնպես հեռացրել է թմրեցման մեջ գտնվող պացիենտի ատամը։ Նրան ներկայացվել է 40 մեղադրանք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ