• Latest news

Վնասվածքներ, ցնցումներ, դեմքի պատռված վերքեր. ի՞նչ տրավմաներ են ստանում սմարթֆոնների պատճառով

6 դեկտեմբերի, 2019  19:29

Վերջին տարիերին սմարթֆոնների պատճառով ստացվող տրավմաների թիվն ավելացել է, ասվում է JAMA Otolaryngology–ում հրապարակված հետազոտությունում։

Խոսքը անուղղակի տրավմաների մասին է (տեքստեր հավաքելիս քայլելու կամ մեքենա վարելու ժամանակ), եւ ուղղակի տրավմաների՝ (հեռախոսով հարված դեմքին կամ մարտկոցի պայթյուն)։ Հեղինակները հավաստիացնում են, որ այդ տրամվաների մի մասը կարող է հանգեցնել երկարատեւ բարդությունների։

«Առողջ բանականություն ունեցող ոչ մեկը չի սկսի կարդալ քայլելու կամ մեքենա վարելու ժամանակ, ինչո՞ւ կարդալ մի ամբողջ հոդված քայլելիս։ Բոլորն են այդպես անում, բոլորը։ Ես էլ եմ այդպես անում»,- Guardian-ին ասել է հետազոտության համահեղինակ, Ռաթգերսի Բժշկական դպրոցի դեմքի պլաստիկայի եւ վերականգնողական վիրաբուժության բաժնի վարիչ Բորիս Փասհովերը։

Գիտնականները ուսումնասիրել են գլխի եւ պարանոցի վնասվածքների մասին ինֆորմացիան, որոնք կապված են բջջային հեռախոսների օգտագործման հետ։ Պարզվել է, որ նման վնասվածքների թիվը անշեղորեն ավելացել է։ Կտրուկ ավելացում տեղի է ունեցել մոտավորապես 2007 թվականին, երբ թողարկվեց առաջին iPhone-ը, իսկ սմարթֆոնները սովորական բան դարձան։ Հետազոտողների խոսքով՝ 2016-ին նման վնասվածքների տարածվածությունը 29 դեպք էր մեկ մլն մարդու հաշվով, այն դեպքում, երբ 2006-ին այդ ցուցանիշը մեկ մլն մարդու հաշվով 9 դեպքի մակարդակի էր։

Վնասվածքների 33 տոկոսը կապված էր գլխի, 33 տոկոսը՝ դեմքի հետ, ներառյալ աչքերն ու քիթը։ Առավել տարածված էին պատռված վերքերը, կտրվածքները, վնասվածքները եւ ներքին վնասվածքները (առաջին հերթին գանգուղեղային վնասվածքները)։

Ընդհանուր առմամբ, հետազոտության ընթացքում գնահատված 14 150 դեպք տեղի է ունեցել անուշադրության պատճառով սմարթֆոնն օգտագործելիս, ընդ որում՝ տուժածների 60 տոկոսը 13-29 տարեկաններ են։ Վնասվածքների մոտ կեսը կապված է մեքենա վարելու ժամանակ հեռախոսն օգտագործելու հետ, իսկ 90 մարդ խաղացել է Pokémon Go։

Երբեմն ինքը՝ խոշոր ու ծանր սմարթֆոնն է վնասվածքի պատճառ դարձել։ Ավելի հաճախ նման ուղղակի վնասվածքներ հանդիպում են մինչեւ 13 տարեկան երեխաների մոտ։

«Ես պացիենտ ունեի, որ մահճակալում պառկած էր ու նայում էր հեռախոսին։ Այն դուրս թռավ նրա ձեռքից, հարվածեց դեմքին ու կոտրեց նրա քիթը»,- ասել է Փասհովերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ