• Latest news

Ամսական մեկ դեղապատիճ ամենօրյա դեղահաբերի փոխարեն. գիտնականները մշակում են հեղափոխական հակաբեղմնավորիչ կանանց համար

6 դեկտեմբերի, 2019  20:51

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները մշակում են խմելու հակաբեղմնավորիչ կանանց համար, որը պետք է ընդունել ընդամենը ամիսը մեկ անգամ։

Ինչպես նշում է Xinhua-ն, դա իսկական բեկում կլինի հակաբեղմնավորման ոլորտում, չէ՞ որ հղիանալ չցանկացող կանայք ստիպված են ամեն օր դեղահաբեր խմել։

Նոր մշակումը դեղապատիճ է՝ դոնդողով պատված, որը ակտիվ նյութ է պարունակում, որը կբավականացնի 3 շաբաթ։ Հայտնվելով ստամոքսում՝ դեղապատիճը ազատ է արձակում հասանելիության աստղանման համակարգը 6 ծալված տարրերով (հասանելիության համակարգը պատրաստված է պոլիուրետանից)։ Այդ տարրերը կարող են մակարդվել՝ դանդաղ ազատ արձակելով պարունակությունը՝ լեւոնորգեստերոլ դեղամիջոցը։

Փորձարկումները խոզերի վրա ցույց են տվել, որ դեղամիջոցի արտազատման այս ձեւը թույլ է տալիս հասնել արյան մեջ դեղամիջոցի այն խտությանը, ինչ ամեն օր ընդունելու դեպքում։

Դեղի պարունակությունը կենդանիների մոտ պահպանվել է 4 շաբաթ։ Մարդկանց մոտ պատիճը լրիվ կդեգրադացվի 3 շաբաթում, խոստանում են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ