• Latest news

Առողջ դեռահասը մահացել է գլուխը շատ կտրուկ շրջելու պատճառով

7 դեկտեմբերի, 2019  09:50

17-ամյա կադետ Բեն Լիթլվուդը՝ անգլիական Մեծ Մանչեսթեր կոմսության Դակինֆիլդ քաղաքից, շատ կտրուկ շրջել է գլուխը, որի պատճառով նրա մոտ ինսուլտ է տեղի ունեցել։ Դրանից մի քանի օր անց նա մահացել է։

The Mirror թերթը հայտնում է, որ Բենը երբեք առողջությունից չի բողոքել, ալկոհոլ չի օգտագործել եւ չի ծխել։ Ապրիլի 3-ին նա, վերադառնալով քոլեջից, հետեւել է փոքր քրոջը, իսկ մայրը՝ Վիկի Բրոքլհարսթը գնացել է աշխատանքի։ Ավելի ուշ նա հայտնաբերել է, որ որդուց բաց թողնված զանգ կա եւ հետ է զանգել նրան, սակայն տղան չի պատասխանել։

Կինը զգացել է, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, թույլտվություն է վերցրել եւ գնացել է տուն։ Նա որդուն գտել է խոհանոցի հատակին պառկած։ Կողքին շան շրջված կերակրամանն է եղել։ Խոհանոցում նստած է եղել 2-ամյա քույրը։ Վիկին ենթադրել է, որ որդու ոտքը կպել է կերակրամանին, նա ընկել է եւ հարվածել գլուխը։

Դեռահասին հոսպիտալացրել են վերակենդանացման բաժանմունք, սակայն այնտեղ բժիշկները բավական երկար՝ մոտ 4 օր չեն հասկացել, որ նա ինսուլտ է տարել, պացիենտի տարիքի պատճառով այդ մասին անգամ չեն էլ կասկածել։ Նրանք ենթադրում են, որ տղան կտրուկ շրջել է գլուխը, որի հետեւանքով զարկերակը պատռվել է, եւ տրոմբը ընկել է ուղեղի մեջ։ Բժիշկներից մեկը խոստովանել է, որ 12 տարվա պրակտիկայի ընթացքում նման բան չի տեսել։

Հոսպիտալացումից 8 օր անց Բենը մահացել է։ Անալիզները ցույց են տվել, որ նրա մահը վրա է հասել իշեմիկ ինսուլտի հետեւանքով զարկերակի ողնաշարային տրոմբոզի պատճառով։

Լուսանակարը՝ Ben Littlewood family-ի

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ