• Latest news

Գիտնականները հայտնել են դիաբետից խուսափելու հեշտ միջոցի մասին

7 դեկտեմբերի, 2019  17:30

Ցանկալի է օրվա ընթացքում սնունդ ընդունել 10-ժամյա դադարով. դա կօգնի բարելավել առողջությունը եւ կանխել շաքարային դիաբետի զարգացումը: Այս մասին հայտնում են Սան Դիեգոյի Սոլկի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ) գիտնականները:

MedicalXpress-ում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ մասնագետները հետազոտություն են անցկացրել մետաբոլիկ համախտանիշով 19 մարդու մասնակցությամբ. վիճակ, որի դեպքում հաջորդ 5 տարիների ընթացքում 2-րդ տիպի դիաբետով հիվանդանալու հավանականությունը 5 անգամ մեծանում է, իսկ սիրտ-անոթային խանգարումների հավանականությունը՝ 2 անգամ: Կամավորներին խնդրել են 12 շաբաթ սնունդ ընդունել 10-ժամյա դադարով, իսկ մնացյալ 14 ժամում ոչինչ չուտել: Ընդ որում՝ կամավորները կարող էին ինքնուրույն ընտրել, թե 10-ժամյա դադարը որ ժամից սկսեն, եւ փոքր-ինչ փոփոխել վաղ նախաճաշի կամ ուշ ընթրիքի համար:

Պարզվել է, որ սնվելու նման ռեժիմը նպաստել է արյան ճնշման նվազմանը եւ խոլեստերինի մակարդակի բարելավմանը: Այսպես սնվելու դեպքում 12 մարդու մոտ դիտվել է նաեւ արյան մեջ գլյուկոզայի եւ A1c հեմոգլոբինի մակարդակի բարելավում: Այս փոփոխությունները կատարվել են մասնակիցների նախկին ֆիզիկական ակտիվությունը պահպանելու դեպքում: Ընդ որում՝ որոշ կամավորներ դադարեցրել են խոլեստերինի մակարդակի վերահսկման եւ հիպերտոնիայի դեղամիջոցներ ընդունել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ