• Latest news

Ինչպե՞ս բարելավել քնի որակը. 4 պարզ խորհուրդ սրտաբանից

7 դեկտեմբերի, 2019  20:38

Վատ քունը բարձրացնում է սիրտ-անոթային եւ բազմաթիվ այլ հիվանդությունների առաջացման վտանգը, հավաստիացնում է սրտաբան Մարտին Հալեն (Գերմանիա)։ Focus ամսագրին տված հարցազրույցում նա ներկայացրել է, թե ինչ կարելի է անել քնի որակը բարելավելու համար։

Առողջ եւ որակյալ քունը, մասնագետի խոսքով՝ համապատասխանում է մարդու 24-ժամյա բիոռիթմերին։ Առավոտյան օրգանիզմն արտադրում է որոշակի հորմոններ, որոնք պահպանում են ակտիվությունը եւ առույգությունը ու նվազեցնում քնի հորմոնների քանակը, իսկ երեկոյան կատարվում է հակառակը։

«Մեր բիոռիթմերը գենետիկորեն կանխորոշված են, եւ դրանք հեշտ չէ փոխել։ Եթե մենք փոխում ենք դրանք՝ առույգ լինելով գիշերը կամ քնելու համար պառկելով առավոտյան, ուղեղն սկսում է արտադրել նյութեր, որոնք կարող են խախտել օրգանիզմի կարեւոր գործընթացներ»,- ասել է Մարտին Հալեն։

Նրա խոսքով՝ քնի արդյունքում, որը չի համապատսխանում բնական բիոռիթմերին, կարող են բորբոքվել անոթները, ինչպես նաեւ խախտվում է սննդի եւ էներգիայի սպառման հավասարակշռությունը, ինչի հետեւանքն է դառնում ճարպային զանգվածի աճը։

Սրտաբանը տվել է չորս պարզ խորհուրդ, որոնք կարող են օգնել բարելավելու քնի որակը եւ նվազեցնելու սրտի հիվանդությունների, ճարպակալման, դիաբետի եւ շատ այլ խնդիրների առաջացման վտանգը.

  • Քնել օրական 7 ժամից ոչ պակաս;
  • Պառկել քնելու եւ արթնանալ օրվա նույն ժամերին, այդ թվում եւ հանգստյան օրերին;
  • Ձգտել չօգտագործել կոֆեին կեսօրից հետո, հատկապես եթե զգայուն եք դրա հանդեպ;

Հրաժարվել երեկոյան ալկոհոլ օգտագործելուց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։