• Latest news

4 «արտաքին» նշան, որոնք կարող են մատնանշել սրտի խնդիրների մասին

7 դեկտեմբերի, 2019  19:01

Աշխարհում յուրաքանչյուր չորրորդ մահ կապված է սրտի հիվանդությունների հետ։ Բայց այդ հիվանդությունների մասին շատերն իմանում են միայն այն ժամանակ, երբ պացիենտներին օգնելն արդեն գրեթե անհնար է։

Գերմանացի մասնագետների խոսքով՝ կան մի քանի «արտաքին» նշաններ, որոնք կարող են մատնանշել սրտի խնդիրների մասին անգամ այն ժամանակ, երբ այլ ախտանշաններ դեռեւս չկան։ Այդ նշանների մասին պատմել է Focus ամսագիրը։

Ականջաբլթակի անկյունագծային կնճիռները

Անոթների ախտահարումների ժամանակ (օրինակ, աթերոսկլերոզի դեպքում) ականջների արյան մատակարարումը խախտվում է, եւ արդյունքում ականջաբլթակների վրա կարող է ի հայտ գալ անկյունագծային կնճիռ՝ ծալք։

Եղունգների եւ մատների վերին հատվածների դեֆորմացիա

Եթե մատները նմանվում են թմբուկի փայտիկների, եթե եղունգները լայնանում են եւ բարակում, դա կարող է լինել թթվածնի պակասի նշան, որն առաջ է գալիս անոթների վատ աշխատանքի պատճառով։ Այդ խնդրի պատճառը կարող է լինել սրտային անբավարարությունը։

Օղակ ծիածանաթաղանթի շուրջ

Ճարպային նստվածքների ավելցուկը անոթներում կարող է ի հայտ գալ ծիածանաթաղանթի արտաքին մակերեսի շուրջ՝  սպիտակ «օղակի» տեսքով։ Սովորաբար այն առաջ է գալիս ծերացող մարդկանց մոտ, բայց օղակի առաջացումը մինչեւ 45 տարեկան մարդկանց մոտ կարող է լինել լիպիդային փոխանակման խախտման նշան։ Տեսողության վրա այն չի ազդում, բայց կարող է մատնանշել սրտի եւ անոթների հիվանդության մասին։

Ճարպագնդեր

Ճարպագնդերը ձեռքերի, ծնկների կամ կոպերի մաշկին կարող են լինել խոլեստերինի բարձր մակարդակի նշան, ինչն իր հերթին աթերոսկլերոզի՝ սրտի նոպայի կամ կաթվածի առաջացման հայտնի գործոնի բարձր ռիսկի նշան է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ