• Latest news

Ալկոհոլի չարաշահումը վտանգավոր է սրտի համար. հետազոտություն

26 դեկտեմբերի, 2019  23:47

Սպիրտային խմիչքների չարաշահումը կարող է վնասել սրտի հյուսվածքները, ինչը շատ վտանգավոր է սրտանոթային համակարգի առողջության համար: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association-ում:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլի չարաշահման դեպքում մեծանում է սրտային անբավարարության, ինֆարկտի, կաթվածի եւ առիթմիայի զարգացման ռիսկը: Սակայն սպիրտի օգտագործման եւ այդ հիվանդությունների միջեւ կապի մեխանիզմները մինչեւ վերջ պարզ չեն եղել:

Նոր հետազոտության հեղինակները վերլուծել են Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում 35-69 տարեկան 2500 մեծահասակների մոտ արյան մեջ 3 ինդիկատորների ցուցանիշները: Նրանցից մոտ 280-ը բուժվել է ալկոհոլիզմից:

Արյան մեջ 3 ինդիկատորներով կարելի է սահմանել սրտի վնասվածքների մակարդակը, սրտի պատի լարվածությունն ու բորբոքումների մակարդակը: Պարզվել է, որ նրանց համեմատ, որոնք քիչ քանակությամբ ալկոհոլ են օգտագործել կամ ընդհանրապես չեն խմել, սրտի վնասվածքի ինդիկատորները բարձր են եղել ավելի քան 10 տոկոսով, ինչպես նաեւ 47 տոկոսով մեծացել են սրտի պատի լարվածությունը եւ 69 տոկոսով՝ բորբոքումների մակարդակը:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ սպիրտը չարաշահող մարդկանց մոտ զարգանում է բորբոքումների ավելի բարձր մակարդակ: Կարեւոր է նշել, որ մարդու մոտ սրտի վնասվածքները կարող են զարգանալ մինչեւ առաջին ախտանիշների հայտնվելը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։