• Latest news

Մասնագետները հայտնաբերել են իմունային համակարգին քաղցկեղի դեմ պայքարել սովորեցնելու միջոցը

3 հունվարի, 2020  19:20

Հակամարմինների միաժամանակյա օգտագործումը գործողության տարբեր մեխանիզմների հետ միասին կարող է սովորեցնել իմունային համակարգին արդյունավետ պայքարել քաղցկեղի դեմ։ Այսպիսի եզրակացության են հանգել Բազելի համալսարանի (Շվեյցարիա) գիտնականները։

Ինչպես տեղեկացվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունում, կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ հակամարմինների էֆեկտը, որոնք խթանում են իմունային բջիջները դրանց CD40 ռեցեպտորների վրա ազդելու միջոցով, կարելի է ուժեղացնել ուռուցքների արյունատար անոթներին ամրացվող այլ հակամամիններով։ Մինչ այդ CD40-ի համակամարմինների հետ մեծ հույսեր էին կապում, բայց պարզվեց, որ նման թերապիային «արձագանքում» են 20 տոկոսից էլ քիչ պացիենտներ։

Գիտնականները պարզել են, որ CD40-ի հակամարմինները հանգեցնում են ցիտոտոքսիկ Т-լիմֆոցիտների սինթեզի, որոնք կուտակվում են ուռուցքների ծայրամասերում, բայց ոչ նորագոյացությունների ներքին մասերում։ Т-լիմֆոցիտների ներթափանցումը ուռուցքների հյուսվածքներ բարելավելու համար հետազոտողները դեղամիջոցը համադրել են հակամարմինների հետ, որոնք ազդում են նոր արյունատար անոթների գոյացությունների վրա։ Նոր համադրումը բարելավել է կենդանիների քաղցկեղային հյուսվածքների քայքայումը աղիներում, կաթնագեղձում եւ մաշկի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։