• Latest news

Ամենաուշագրավը շաբաթվա ընթացքում. ի՞նչ եք բաց թողել 2020 թվականի հունվարի 11-18-ը

19 հունվարի, 2020  11:26

Ուշագրավ ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել 2020 թվականի հունվարի 11-18-ը: Ո՞ր լուրերը դուք, գուցե, բաց եք թողել:

Հայ բժիշկների ձեռքբերումները

«Էրեբունի» ԲԿ-ի վիրաբույժները վերականգնել են հիվանդի կտրված ձեռքը: 7 ժամ տեւած վիրահատությունից հետո Արամ Ղազարյանը կարող է կրկին շարժել ձեռքն ու անգամ աշխատել: Մանրամասները հղմամբ՝ https://med.news.am/arm/news/24825/erebuni-bk-virabuyzhnery-verakangnel-en-amboxjovin-ktrvats-dzerqy-video.html

Հետազոտություններ

Ցյուրիխի համալսարանի գիտնականներն առաջարկել են մեկ շաբաթ շարունակ դոնորական լյարդի եւ այլ խոշոր օրգանների կենսունակությունը պահպանելու նոր միջոց: Ներկայումս փոխպատվաստման օրգանները պահպանվում են առավելագույնը 18 ժամ եւ հաճախ դառնում են անպիտան: Մանրամասները՝ https://med.news.am/arm/news/24851/gitnakannery-donorayin-organnery-mi-amboxj-shabat-pahelu-mijoc-en-arajarkel.html

3D տպիչով պատրաստված իմպլանտները կարող են օգնել խուսափել կաթվածից ողնաշարի վնասվածքների դեպքում: Չինացի մասնագետները հաջողությամբ անցկացրել են վիրահատություն՝ փոխարինելով քաղցկեղի հետեւանքով վնասված երեք ողերը տիտանից արհեստական իմպլանտներով, որոնք պատրաստվել էին 3D տպիչով: Մանրամասներն այստեղ՝ https://med.news.am/arm/news/24842/3d-printery-oxnashari-vnasman-hetevanqov-katvatsic-khusapelu-hnaravorutyun-kta.html

Biogen ընկերությունը գնել է  Pfizer դեղագործական հսկայից Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդության դեմ փորձարարական դեղամիջոցի իրավունքը: Չնայած այդ դեղամիջոցը գտնվում է մշակման վաղ փուլում՝ դրա կլինիկական հետազոտությունները նախատեսվում է սկսել արդեն այս տարի: Մանրամասները՝ https://med.news.am/arm/news/24876/shukayum-karox-e-parkinsoni-ev-alcheymeri-hivandutyunneri-dem-nor-mijoc-haytnvel.html

ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտի գիտնականներն առաջարկել են ինստուլտի հետեւանքները բուժելու նոր մեթոդ: Նրանք առաջարկում են օգտագործել էքզոսոմներ՝ միջբջջային կապի գործընթացի միջնորդներ: Մանրամասները՝ https://med.news.am/arm/news/24874/katvatsi-nor-terapia-ekzosomnery-karox-en-argelakel-bjjayin-mahvan-procesy.html

Մի քանի ուշագրավ հետազոտություններ վերաբերել են առողջության վրա ծխելու ազդեցությանը: Այսպես, գիտնականները պարզել են, որ ծխող մարդիկ 2-3 անգամ ավելի հաճախ են բախվում ընկճախտի եւ այլ հոգեբանական խնդիրների հետ (https://med.news.am/arm/news/24862/tskhox-mardik-2-3-angam-aveli-hatchakh-en-depresia-unenum.html), ծխող մարդկանց վերականգնումն ինսուլտից հետո ավելի բարդ է (https://med.news.am/arm/news/24892/tskhox-mardik-dzhvar-en-verakangnvum-katvatsic-heto-hetazotutyun.html), դեռ ավելին, կալյանը, որը շատերը համարում են անվնաս, կարող է մահացու վտանգավոր լինել, քանի որ բարձրացնում է թրոմբերի առաջացման ռիսկը (https://med.news.am/arm/news/24887/kalyan-tskhely-karox-e-mahacu-vtangavor-linel-hetazotutyun.html):

Եւս մեկ հետաքրքիր հետազոտություն ցույց է տվել, որ կարծիքը, թե իբրեւ էլեկտրոնային ծխախոտը «95 տոկոսով անվտանգ է՝ ի տարբերություն սովորական ծխախոտի», չի համապատասխանում իրականությանը (https://med.news.am/arm/news/24831/elektronayin-tskhakhotn-iskapes-95-tokosov-aveli-anvtang-e-sovorakanic.html):

Քաղցկեղի բուժում

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները (Ռոբերթսի պրոտոնային թերապիայի կենտրոն) առաջարկում են ճառագայթային թերապիայի համար կիրառել լիցքավորված մասնիկներ սովորական ռենտգենային ճառագայթների փոխարեն: Դա թույլ կտա նվազեցնել անցանկալի կողմնակի ազդեցությունը: Գիտնականները համոզված են, որ այդ մեթոդը, որը հայտնի է որպես FLASH-ռադիոթերապիա, կիրականացնի իսկական հեղափոխություն օնկոլոգիայի ոլորտում: Մանրամասներն այստեղ՝ https://med.news.am/arm/news/24822/flash-radioterapian-karox-e-hexapokhel-qaxckexi-buzhumy.html

Վերջին տարիներին քաղցկեղի բուժումը սկսել է ավելի հազվադեպ հանգեցնել սրտի հիվանդություններին: Այդ տվյալները մատնանշում են, որ հակաքաղցկեղային թերապիայի կողմնակի ազդեցության կրճատմանն ուղղված ջանքերը զգալի հաջողություն են գրանցել: Մանրամասները՝ https://med.news.am/arm/news/24888/qaxckexi-buzhumn-arden-aveli-hazvadep-e-hangecnum-srti-hivandutyunneri-arajacmany.html

Պատմություններ մարդկանց մասին

Անգլիական Էսեքս կոմսությունից 26-ամյա Նիկոլա Գինեսը ծնվել էր երկու արգանդով: Չհետեւելով բժիշկների խորհրդին՝ նա անցել էր բարդ եւ վտանգավոր վիրահատություն, որից հետո կարողացել առողջ երեխա ծննդաբերել: Մանրամասները՝ https://med.news.am/arm/news/24878/erku-argandov-kiny-chi-lsel-bzhishknerin-ev-aroxj-erekha-e-tsnel-foto.html

Անգլիական Ուինչեսթեր քաղաքից (Հեմփշիր կոմսություն) Շարլոտա Բրոդը մանուկ հասակից սնվել է չիփսերով, հավի նագեթներով եւ կրեկերներով: 32 տարեկանում նա մահացել է թերսնուցման պատճառով: Մանրամասները՝ https://med.news.am/arm/news/24854/kinn-amboxj-kyanqum-miayn-chipser-e-kerel-ev-mahacel-e-tersnman-pattcharov.html

Հնդկաստանից 10-ամյա Ջահանաթը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով նրա մաշկը նման է օձի թեփուկներին: Հարեւաններն անգամ անվանել են նրան «մարդ-օձ»: Մանրամասները հղումով՝ https://med.news.am/arm/news/24843/hazvagyut-hivandutyamb-txayi-mashky-nmanvel-e-odzi-mashki-foto.html

Ուշագրավ փաստեր

Ինչո՞ւ է անհրաժեշտ նոր հագուստը լվանալ կրելուց առաջ: Մասնագետի կարծիքը հղումով՝ https://med.news.am/arm/news/24818/petq-e-ardyoq-lval-nor-hagusty-hagneluc-araj.html

Ինչո՞ւ են մարմնի վրա հաճախակի կապտուկներ առաջանում: Հնարավոր պատճառների մասին հղումով՝ https://med.news.am/arm/news/24829/kaptukneri-arajacman-6-hnaravor-pattchar.html

Ինչի՞ մասին կարող է հուշել քնի ժամանակ ձեր դիրքն ու ինչպե՞ս կարող է այն ազդել ձեր առողջության վրա. https://med.news.am/arm/news/24840/koxqi-mejqi-te-pori-vra%E2%80%A4-or-dirqum-e-aveli-lav-qnel.html

Ինչո՞ւ է անհրաժեշտ լվանալ բանաններն օգտագործելուց առաջ: Ինչո՞ւ է կարեւորվում ձեռքերը լվանալը բանանը կեղեւազրկելուց հետո. https://med.news.am/arm/news/24838/inchu-e-aydqan-karevor-banany-maqreluc-heto-dzerqery-lvanal.html

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։