• Latest news

Մեղր. օգո՞ւտ, թե՞ վնաս

20 հունվարի, 2020  15:40

Օգտակա՞ր է արդյոք մեղրը։ Շատ մարդիկ, առանց մտածելու, կպատասխանեն՝ այո։ Բայց այդպե՞ս է արդյոք իրականում։

Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Վիկտոր Կոնիշեւը (Ռուսաստան) հավաստիացնում է, որ մեղրի լուրջ ուսումնասիրություններ բժշկական տեսակետից չեն կատարվել։

«Այն (մեղրը) կարող է թեթեւացնել հազը, ունի թույլ ջերմ իջեցնող հատկություն։ Այս դեպքում հատկապես գնահատվում է լորենու մեղրը,- ասել է Վիկտոր Կոնիշեւը «Արգումենտի ի ֆակտի»-ի հարցազրույցում։- Սակայն Ռուսաստանի եվրոպական մասում չկան լորենու զանգվածային անտառներ, եւ «լորենու» մեղրը հաճախ բազմաբույս է ստացվում՝ հավաքված տարբեր բույսերից։ Այնպես որ մեղրին վերագրվող բուժական էֆեկտները առասպելաբանության ոլորտից են»։

Մասնագետը հիշեցրել է, որ մեղրի մեջ շատ են գլյուկոզաները եւ ֆրուկտոզաները, ինչի պատճառով մեղրը (ճիշտ այնպես, ինչպես սովորական շաքարը) առաջ է բերում շաքարի մակարդակի կտրուկ ավելացում արյան մեջ, ինչը բացասաբար է անդրադառնում ողջ օրգանիզմի վրա։ Հենց այդ պատճառով մեղրը հակացուցված է շաքարային դիաբետ ունեցողներին։

Իհարկե, ի տարբերություն շաքարի, մեղրի մեջ կան բազմաթիվ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք օգտակար են, բայց դրանք շատ են նաեւ մյուս բնական մթերքներում, որոնք գլյուկոզայի նման քանակություն չեն պարունակում։

«Հակառակ լայնորեն տարածված կարծիքի, մեղրի մեջ քիչ են վիտամիններն ու հանքային նյութերը։ Օրինակ, կալցիումի օրական պահանջարկը ապահովում է մեղրի 200 թեյի գդալը, ֆոսֆորինը՝ 267 թեյի գդալը, իսկ վիտամիններինը՝ 3 կիլոգրամ մեղրը։ Սպիտակուցները եւ ամինաթթուները մեղրի մեջ նույնպես շատ քիչ են»,- ընդգծել է մասնագետը։

Արդյո՞ք սա նշանակում է, թե պետք է լիովին հրաժարվել մեղրից։ Ոչ, չարժե հրաժարվել նրանից, եթե դուք, իհարկե, շաքարային դիաբետ չունեք։ Սակայն մեղրին վերաբերվել որպես հրաշագործ մթերքի, ինչպես հավաստիացնում է մասնագետը, նույնպես չարժե։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ