• Latest news

Քանի՞ տարեկան էին չինական կորոնավիրուսից մահացածները եւ ի՞նչ ախտանիշներ են եղել նրանց մոտ (ինֆոգրաֆիկա)

23 հունվարի, 2020  12:13

2019-nCoV կորոնավիրուսից ոչ բոլոր մահացածների մոտ է եղել բարձր ջերմություն եւ տենդ: Bloomberg-ի հաղորդմամբ՝ 5 զոհի մոտ եղել է դժվար շնչառություն, ծանրություն կրծքավանդակում եւ հազ:

Վիրուսից մահացած ամենատարեց պացիենտը՝ 89 տարեկան, բողոքել է քնկոտությունից եւ անմիզապահությունից, ինչպես նաեւ բարձր ջերմությունից: Նա դիմել է բուժօգնության հունվարի 5-ին եւ մահացել հունվարի 18-ին: Չինացի բժիշկների խոսքով՝ նա նաեւ քրոնիկ հիվանդություն է ունեցել, այդ թվում՝ հիպերտոնիա:

Քրոնիկ հիվանդություններ են եղել առնվազն 9 զոհի մոտ, դրանց թվում՝ դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն եւ Պարկինսոնի հիվանդություն: 8 զոհերը եղել են 80 տարեկան, 2-ը 70-ից բարձր, 5-ը՝ 60-ից բարձր, եւ մեկը՝ մոտ 50Լ Ամենաերիտասարդ զոհը եղել է 48-ամյա մի կին: 17 զոհերից 4-ը կանայք են, մնացածը՝ տղամարդիկ:

Քանի որ ոչ բոլորի մոտ է բարձր ջերմություն եղել, ապա փորձագետների խոսքով՝ դա դժվարացնում է օդանավակայաններում եւ կայարաններում մարմնի ջերմության սքրինինգի անցկացումը, քանի որ մարմնի նորմալ ջերմության մարդը եւս կարող է վարակված լինել:

Աղյուսակում ներկայացված է բոլոր 17 զոհերի մասին մանրամասն տեղեկություն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ