• Latest news

Կարո՞ղ է արդյոք բժշկական դիմակը պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց

25 հունվարի, 2020  18:11

Ուհանի եւ Չինաստանի այլ քաղաքների բնակիչների մեծամասնությունը սկսել է փողոցում բժշկական դիմակներ կրել, որպեսզի պաշտպանվի 2019-nCoV կորոնավիրուսով վարակվելուց։ Սակայն կարո՞ղ է արդյոք դիմակը իսկապես ապահովել անհարժեշտ պաշտպանությունը։

Այլ կորոնավիրուսներ

Նոր կորոնավիրուսի մասին առայժմ քիչ բան է հայտնի։ Սակայն գիտությունն արդեն լավ ծանոթ է այդ վիրուսի «մտերիմ ազգականի» հետ, որը ծանր շնչառական համախտանիշի (ատիպիկ պնեւմոնիա, SARS) զարգացում էր առաջացրել։ 2003թ․ այդ հիվանդության համաճարակ է եղել, եւ վարակվածների 9 տոկոսը մահացել է։

Առնվազն 9 հետազոտություններ ցույց են տվել, որ դիմակներն իրոք պաշտպանել են SARS-ի վարակումից։ Նրանք, ովքեր մշտապես դիմակներ են կրել, 70 տոկոսով ավելի քիչ են վարակվել, քան նրանք, ովքեր երբեք դրանք չեն կրել։ Նրանք, ովքեր դիմակը պարբերաբար են կրել, 60 տոկոսով են քիչ վարակվել։

Ի՞նչ դիմակներ ընտրել

Կա դիմակների 2 հիմնական տեսակ՝ վիրաբուժական եւ շնչառական։ Մի հետազոտությունը ցույց է տվել, որ շնչառականն ավելի լավ է պաշտպանում վարակվելուց, սակայն մյուս հետազոտությունները դա չեն հաստատել։ Այժմյան տվյալներով՝ դիմակի երկու տեսակների արդյունավետությունը համարյա միատեսակ է։

Մասնագետների կարծիքը

Ինֆեկցիոնիստների ամերիկյան միության առողջապահական հանձնաժողովի նախագահ, բժիշկ Ջուլի Վաիշամպայանը New York Times-ին ասել է, որ մարդիկ իրենց առավել պաշտպանված են զգում, երբ դիմակներ են կրում, սակայն իրականում ավելի կարեւոր է խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց եւ հաճախ լվանալ ձեռքերը։

Բացի այդ, շատերը դիմակները ճիշտ չեն հագնում, ինչպես իր հերթին նշել է Ջոն Հոփկինսի կենտրոնի ինֆեկցիոնիստ Ամեշ Էլայջան՝ մարդիկ կարող են քորել դեմքը կամ քիթը դիմակի տակ եւ այդպիսով վարակ անցկացնել։ Բացի այդ, դիմակը չի կարելի հանել հեռախոսով խոսելիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։