• Latest news

Ջրծաղիկի դեպքերն ավելացել են․ Պատվաստանյութ Հայաստանում դեռեւս չկա

6 փետրվարի, 2020  19:22

Հայաստանի պոլիկլինիկաներում ջրծաղիկի դեմ պատվաստանյութ չկա, չնայած 2019 թվականին նախորդ տարվա համեմատ այս հիվանդության դեպքերի թիվը նկատելիորեն աճել է։

NEWS.am Medicine-ին դիմած քաղաքացիներից մեկը նշել է, որ դիմել է պոլիկլինիկական հաստատություն ջրծաղիկի դեմ պատվաստվելու համար, սակայն պարզել է, որ պոլիկլինիկաներում պատվաստանյութ չկա։

«Ես չեմ հիվանդացել ջրծաղիկ հիվանդությամբ փոքր ժամանակ և վերջերս երկու օր առաջ, կոնտակտ եմ ունեցել այդ հիվանդություն ունեցողի հետ։ Չցանկանալով վարակվել այդ հիվանդությամբ, և նաև անձնական նկատառումներից ելնելով՝ կապվեցի Առողջապահության նախարարության հետ հասկանալու համար, թե որտեղից կարող եմ ստանալ համապատասխան օգնություն՝ այսինքն վակցինա։ Իմ պարագայում դա թույլատրելի է քանի, որ շատ ժամանակ չի անցել դեռ կոնտակտից հետո։ Պատասխանը եղավ այն, որ մոտեցեք տեղական պոլիկլինիկա, որտեղ կարող եք ստանալ համապատասխան օգնություն։ Իմ խնդրանքին արդեն այնտեղ ասացին, որ չունենք, քանի որ այս տարի Հայաստանը չի ներկրել պատվաստանյութ։ Կապվեցի հնարավոր բոլոր միջոցներով արդեն տարբեր բուժ հաստատություններ, որտեղ ևս ստացա նույն պատասխանը։ Հիմա հարց։ Ինձ խաբում են, թե՞ իսկապես Հայաստանում չկա այդ հասարակ պատվաստանյութը, որը հայտնագործվելլ է դեռ 30 տարի առաջ», - նշել է քաղաքացին։

Իմունոկանխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշել է, որ Ազգային օրացույցում ներառված չէ ջրծաղիկի դեմ պատվաստումը․ այսինքն՝ պետությունը չի գնում այդ պատվաստանյութը, այդ պատճառով էլ պոլիկլինիկաներում այն չկա։

Մասնավոր հիվանդանոցներում այս պատվաստումը եւս հասանելի չէ․ մենք կապ հաստատեցինք Հանրապետության մի քանի խոշոր մասնավոր հիվանդանոցների հետ՝ ճշտելու արդյո՞ք ունեն ջրծաղիկի դեմ պատվաստանյութ, ու բացասական պատասխան ստացանք։

Գայանե Սահակյանի խոսքով՝ հավանաբար պատճառն այն է, որ հիվանդանոցները քիչ խմբաքանակով են պատվիրում, իսկ մատակարարներին դա ձեռնտու չէ։

Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերին 2018-ի դեկտեմբերի համեմատ ջրծաղիկով հիվանդացության դեպքերը նկատելիորեն աճել են։

Ըստ Վիճակագրության ծառայության տվյալների՝ 2019 թվականի դեկտեմբերին Հանրապետությունում ջրծաղիկով հիվանդացել է 2477 քաղաքացի, որոնցից 1375-ը երեխաներ են։ Իսկ 2018 թվականի դեկտեմբերին գրանցվել է 1440 դեպք, որոնցից 1322-ը՝ երեխաներ։ 

Տարվա կտրվածքով՝ դեպքերն ավելացել են 788-ով։ 2018-ին գրանցվել է 14 130, իսկ 2019-ին՝ 14 918 դեպք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ