• Latest news

Հորմոնալ խախտման պատճառով կնոջ բերանում սկսել են մազեր աճել (ֆոտո)

6 փետրվարի, 2020  21:04

Հորմոնալ խախտման պատճառով կնոջ բերանում սկսել են մազեր աճել։ Այս անսովոր երեւույթի մասին հաղորդվում է Oral Surgery, Oral Medicine, Oral Pathology and Oral Radiology ամսագրում։

Ինչպես պատմում է Live Science-ը, երբ պացիենտը 19 տարեկան է եղել, նրա մոտ հայտնաբերել են պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ, որը սեռական հորմոնների դիսբալանս է առաջացնում։ Այս խատումը հաճախ դեմքին եւ մարմնի վրա ավելորդ մազերի աճի պատճառ է դառնում։ Պացիենտի մոտ մազեր աճել են նույնիսկ լնդերի վրա։

Մասնագետները հեռացրել են ավելորդ մազերը եւ կնոջը նշանակել են հակաբեղմնավորիչ դեղամիջոցներ, որոնք պետք է նորմալացնեին հորմոնների մակարդակը նրա օրգանիզմում։ Մի քանի ամսից նրա բերանում այլեւս մազեր չեն աճել։

Սակայն մի քանի տարի անց պացիենտը, որն արդեն 25 տարեկան էր, կրկին դիմել է բժիշկներին․ երբ նա դադարել է ընդունել հորմոնալ դեղամիջոցները, նրա լնդերին կրկին սկսել են մազեր աճել։ Բժիշկները նաեւ կնոջ վզին եւ դեմքին են մազերի աննորմալ աճ գրանցել։

Բժիշկները կրկին հեռացրել են ավելորդ մազերը եւ խնդրել են պացիենտին որոշ ժամանակ անց գալ հետազոտության։ Սակայն կինը եկել է միայն մեկ տարի անց, եւ նրա բերանում ավելի շատ մազեր են աճած եղել, քան նախկինում։

Բժիշկների խոսքերով՝ բերանի խոռոչում մազերի աճը շատ հազվադեպ երեւույթ է։ Բժշկական գրականության մեջ նկարագրված է միայն 5 նման դեպք։ Եւ այս դեպքն առաջինն է, որ կապված է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ