• Latest news

Նորածինը ծնվել է մորուքով եւ ամբողջ մարմնի վրա մազով (ֆոտո)

7 փետրվարի, 2020  13:40

Փոքրիկ Ջոնաթանը լույս աշխարհ է եկել «շապիկով» եւ մորուքով ու ամբողջ մարմնի վրա մազով:

Unilad պարբերականը հայտնում է, որ տղան ծնվել է հունվարի 28-ին ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենթ Փոլ քաղաքում: Նորածնի թեւերը, ոտքերը, մեջքը եւ ուսերը ծածկված էին սեւ մազով, իսկ դեմքին մորուք էր նկատվում:

Դրանից բացի, երեխան «շապիկով» է ծնվել՝ ամնիոտիկ պարկում, որը սովորաբար ծննդաբերելիս պայթում է: «Շապիկով» երեխայի ծնունդը չափազանց հազվադեպ երեւույթ է, իսկ որոշ մշակույթներում այսպիսի դեպքերը երջանիկ են համարվում:

ՈւՁՀ ժամանակ մանկիկի մարմնի վրա մազերը չեն նկատվել, ուստի ծնողները՝ 28-ամյա Էնթոնի Լոպեսը եւ 26-ամյա Նենսի Ռիվերան չափազանց զարմացել են՝ տեսնելով մազոտ նորածնին: Հայրը կատակով երեխային անվանել է «փոքրիկ Ռոսոմախա»:

Տղայի ծնողներին ծննդատանը բացատրել են, որ աղվամազը կոչվում է լանուգո, որը լողացնելիս ինքնաբերաբար կթափվի: Պտղի մոտ այսպիսի աղվամազ է առաջանում հղիության երկրորդ եռամսյակում եւ նրան տաքացնում է: Աղվամազը սովորաբար անհետանում է  հղիության 32-36-րդ շաբաթում, սակայն որոշ դեպքերում պահպանվում է մինչեւ ծնվելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ