• Latest news

Միսը վտանգավոր է սրտի համար. գիտնականներ

8 փետրվարի, 2020  22:18

Մսի օգտագործումը կարող է մեծացնել մահացու վտանգավոր հիվանդությունների, այդ թվում սրտանոթային համակարգի խախտումների առաջացման ռիսկը՝ զգուշացնում են Հյուսիսարեւմտյան համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:

Ինչպես հայտնում է EurekAlert!-ը, այդ եզրակացությունները հակասում են մեկ այլ գիտական աշխատանքին, որի համաձայն՝ առողջության լավացման համար ամենեւին պետք չէ նվազեցնել կենդանական ծագման մթերքների օգտագործումը:

Նոր հետազոտության մեջ ներառված են 29 682 մարդկանց (44.4%-ը տղամարդիկ են) մասին տվյալներ, որոնց միջին տարիքն է 53: Բոլոր նրանք տվյալներ են ներկայացրել իրենց սննդակարգի մասին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական 2 բաժին կարմիր եւ մշակված մսի (այդ թվում թռչնի, սակայն ոչ ձկան) օգտագործումը կապված է 3-7%-ով սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ: Բացի այդ, 2 բաժին կարմիր եւ մշակված մսի (բացառությամբ թռչնի եւ ձկան) օգտագործումը կապված է 3%-ով մահվան բարձր ռիսկի հետ՝ անկախ պատճառներից:

Գիտնականների խոսքով՝ չնայած ռիսկի ոչ մեծ ավելացմանը, մշակված մսից, ներառյալ՝ երշիկեղենից, պետք է հրաժարվել: Մասնագետները խորհուրդ չեն տալիս նաեւ տապակած հավի միս ուտել:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։