• Latest news

Յուրաքանչյուր ութերորդ ուռուցքում գիտնականները վիրուսներ են գտել

8 փետրվարի, 2020  23:36

Քաղցկեղային ուռուցքների 13 տոկոսում գիտնականները վիրուսներ կամ բակտերիաներ են գտել։ Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Genetics ամսագրում։

Գիտնականների միջազգային խումբը հետազոտել է 38 տարատեսակ քաղցկեղներով պացիենտների ուռուցքների 2600 նմուշներ։ Ուռուցքների 13 տոկոսում վիրուսներ են հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ, քաղցկեղ ունեցող 356 պացիենտների մոտ գտել են 23 տարատեսակ վիրուսներ։ Առավել հաճախ նրանք հայտնաբերել են արդեն հայտնի օնկոգեն վիրուսներ։ Էփշտեյն-Բարի վիրուսը, որը կապված է լիմֆոմաների, ստամոքսի քաղցկեղի եւ քիթ-կոկորդի ուռուցքների զարգացման հետ, գիտնականները հայտնաբերել են 5,5 տոկոս քաղցկեղային գենոմներում, իսկ հեպատիտ В՝ լյարդի 330 ուռուցքներից 62-ում։

Որոշ ուռուցքներում գտնվել են ադենովիրուսներ եւ բակուլովիրուսներ։ Մյուս վիրուսները երբեմն հանդիպել են այն հյուսվածքներում, որոնք նրանք սովորաբար վարակում են, օրինակ՝ ցիտոմեգալովիրուսը ստամոքսի ուռուցքում։

«Մենք արդեն գիտեինք վարակների եւ քաղցկեղի միջեւ որոշ կայուն կապերի մասին։ Օրինակ՝ հելիկոբակտերը (Helicobacter pylori) կարող է հանգեցնել ստոմոքսի խոցի եւ քաղցկեղի։ Մարդու պապիլոմա վիրուսի որոշ տեսակներ կարող են արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնել»,- պատմել է Արեւելյան Անգլիայի համալսարանի դոկտոր, հետազոտության համահեղինակ Դենիել Բրյուերը։

Մասնագետի խոսքերով՝ ուռուցքների բջիջների ամբողջ գենոմի եւ դրանցում գտնվող բոլոր միկրոօրգանիզմների գենոմների հաջորդականությունը կազմելը վիրուսների մասին տեղեկատվություն հավաքելու ֆանտաստիկ հնարավորություն է տալիս։

Ներկայում գիտնականները քաղցկեղի զարգացման վտանգի հետ կապում են 11 միկրոօրգանիզմներ, որոնցից առավել հայտնիներն են՝ Helicobacter pylori-ը, մարդու պապիլոմա վիրուսը, հեպատիտ В-ի եւ С-ի վիրուսները, Էփշտեյն-Բարի վիրուսը։ Սրանցից որոշներից կարել է պաշտպանվել պատվաստման միջոցով։

«Երբ մենք ուսումնասիրում էինք ամբողջական քաղցկեղային գենոմը, մենք վիրուսներ գտանք ուռուցքների էականորեն ավելի մեծ տոկոսում, քան նախկին հետազոտությունների ժամանակ։ Սակայն մենք չկարողացանք հաստատել այն ենթադրությունը, որ այլ, դեռեւս անհայտ վիրուսները կապված են քաղցկեղի հետ։ Շատ դեպքերում մենք հստակ գիտակցում ենք, որ պաթոգենները չարորակ մուտացիաներ են առաջացնում բջիջներում»,- ասել է Քաղցկեղի ուսումնասիրման գերմանական կենտրոնի պրոֆեսոր, հետազոտության համահեղինակ Պիտեր Լիխտերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։