• Latest news

51-ամյա երեւանցուն շտապ լյարդի փոխպատվաստում է պահանջվում. անհրաժեշտ է ֆինանսական օգնություն

8 փետրվարի, 2020  17:44

51-ամյա Արթուր Մանուկյանին շտապ լյարդի փոխպատվաստում է պահանջվում: Նրա մոտ հեպատիտ C-ով պայմանավորված ցիռոզի տերմինալ փուլ է, ինչպես նաեւ լյարդի ուռուցք՝ հեպատոցելյուլյար կարցինոմա: Բժիշկների խոսքով՝ փոխպատվաստումը կարող է լիարժեք կյանքի հույս տալ, իսկ առանց վիրահատության նրա օրերը հաշված են:

Արթուրի բուժող բժիշկ, հեպատոլոգ Սոնա Սարգսյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, որ Արթուրը դիմել է «Աստղիկ» ԲԿ շատ ծանր վիճակում՝ ասցիտով եւ արնահոսությամբ: Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը, իսկ այժմ նա սիմպտոմատիկ բուժում է ստանում, ռադիկալ բուժման համար լյարդի փոխպատվաստում է պահանջվում:

Հեպատիտ C-ն, որով Արթուրը տառապում է արդեն 20 տարի, ոչ միայն լյարդի ցիռոզի պատճառ է դարձել, այլ նաեւ հանգեցրել է քաղցկեղային ուռուցքի՝ հեպատոցելյուլյար կարցինոմայի զարգացման: Մասնագետի խոսքով՝ եթե ուռուցքը փոքր լիներ, այն կփորձեին հեռացնել աբլյացիայի մեթոդով, սակայն ուռուցքը 2 սանտիմետրից մեծ է եղել, եւ վիրաբույժները չեն համարձակվել նման պրոցեդուրա անցկացնել՝ պնդելով, որ օրգանի փոխպատվաստում է անհրաժեշտ:

Արթուրի համար պոտենցիալ դոնոր կա՝ նրա հորեղբայրը: Միակ բանը, որը պակասում է, գումարն է: Վիրահատության համար 17 մլն դրամ է պահանջվում, որը Արթուրի ընտանիքը չունի:

«Մեր ընտանիքում աշխատում է միայն մայրս, եւ այդ մեծ գումարը մենք պարզապես չունենք»,- NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Արթուրի 14-ամյա դուստրը՝ Միլենան:

Եթե այդ գումարը հավաքվի, բժիշկները կկարողանան փոխպատվաստել նրա հորեղբոր լյարդի ոչ մեծ հատվածը: Դոնորի համար նման վիրահատությունը վտանգ չի ներկայացնում: Եթե դոնորի լյարդն առողջ է, ապա մեկ կամ մեկուկես ամիս անց այն կաճի՝ հասնելով նախկին չափերին եւ կշարունակի կատարել իր ֆունկցիաները: Նույն կերպ կաճի նաեւ փոխպատվաստված մասը:

Բժիշկների խոսքով՝ այդ վիրահատությունը Արթուրի միակ հույսն է:

Հիշեցնենք, որ «Աստղիկ» ԲԿ-ում երկու անգամ լյարդի փոխպատվաստում են կատարել: Առաջին պացիենտը եղել է 56-ամյա կինը լյարդի ցիռոզով, որը առաջ էր եկել հեպատիտ С-ի պատճառով: Նրա համար դոնոր է դարձել նրա 20-ամյա աղջիկը: Երկրորդ պացիենտը եղել է 24-ամյա աղջիկը լյարդի ցիռոզով, իսկ նրա համար դոնոր է դարձել նրա 23-ամյա քույրը:

Ցանկացողները կարող են օգնել Արթուրի ընտանիքին՝ գումար փոխանցելով հետեւյալ հաշիվներին՝ 

Իդրամ ID 701732521

(INECOBANK)

AMD 2050073823151001 

USD  2050073823151020

EUR   2050073823151040

RUB  2050073823151041 

(Նելլի Ասատրյանի անունով)  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։