• Latest news

Բացառիկ միջամտություն․ «Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում

10 փետրվարի, 2020  16:45

«Էրեբունի» ԲԿ սրտաբանները արտասահմանցի գործընկերների հետ իրականացրել են բացառիկ միջամտություն՝ սրտի աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում:

50-ամյա տղամարդու սրտի աորտալ փականի պրոթեզավորումը կատարվել է առանց կրծքավանդակը բացելու: Ինչպես տեղեկացնում է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջը, աորտալ փականի պրոթեզավորումները մինչ այժմ կատարվում էին բաց վիրահատության եղանակով: Սակայն «Էրեբունի» ԲԿ ղեկավարության որգեգրած սկզբունքների համաձայն, այն բոլոր վիրահատությունները, որոնք աշխարհը կատարում է ոչ բաց վիրահատայան եղանակով, պետք է հաջողությամբ ներդրվեն եւ իրականացվեն նաեւ «Էրեբունի»-ում: Սա հերթական քայլն է:

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին «Էրեբունի» ԲԿ-ում, հիվանդն ուներ աորտալ ստենոզ՝ արոտալ փականի նեղացում:

Աորտալ փականը գտնվում է աորտայի և ձախ փորոքի սահմանին. փականի նեղացումը կոչվում է ստենոզ: Այն ճնշման տարբերություն է առաջացնում ձախ փորոքի և աորտայի միջև՝ հանգեցնելով սրտային անբավարարության և հանկարծամահության:

Մասնագետների խոսքով՝ մինչեւ վերջերս նման վիրահատությունները միայն մեկ եղանակ ունեին՝ բաց, սակայն աշխարհն արդեն գնում է ներանոթային միջամտությունների ճանապարհով: Ազդրային զարկերակի միջոցով հին փականի մեջ տեղադրվում է նոր փական: Միջամտությունն այլեւ չի պահանջում կրծքավանդակի հատում: Փականը տեղադրելուց հետո ճնշման տարբերությունը վերանում է և հիվանդության նշանները շատ արագ հետ են զարգանում:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ