• Latest news

Կորոնավիրուսի փոխանցման նոր ուղի է հայտնաբերվել

10 փետրվարի, 2020  20:31

Մասնագետները 2019-nCov կորոնավիրուսի փոխանցման նոր հնարավոր ուղի են հայտնաբերել՝ խոսքը լուծի մասին է։

Science Alert թերթը գրում է, որ կորոնավիրուսի տարածման հիմնական միջոց է համարվում օդակաթիլային ճանապարհը։ Մասնագետներն ընդգծել են, որ այս եզրակացությունը հիմնված է շնչառական ախտանիշներով պացիենտների հետազոտման վրա, սակայն կորոնավիրուսը նաեւ մարսողական տրակտի խնդիրներ է առաջացրել։

Ուհանի հիվանդանոցում 138 պացիենտներից 14-ի մոտ տենդից եւ շնչառության դժվարացումից 1-2 օր առաջ լուծ եւ սրտխառնոց է դիտարկվել։ ԱՄՆ-ում կորոնավիրուսով առաջին պացիենտի մոտ նույնպես աղեստամոքսային համակարգի խախտումներ են եղել, որից հետո վիրուսը կղանքի մեջ է հայտնաբերվել։

Մասնագետները տվյալներ ունեն նաեւ այլ դեպքերի մասին, երբ վիրուսը հայտնվել է այն մարդկանց կղանքի մեջ, որոնք SARS-ին բնորոշ ատիպիկ աբդոմինալ ախտանիշներ են ունեցել։ Քանի որ 2019-nCoV-ը եւ SARS-ը պատկանում են վիրուսների նույն ընտանիքին, մասնագետները վստահ են, որ 2019-nCoV դեպքում էլ է հնարավոր կղանքի միջոցով վիրուսի փոխանցումը։

Կղանքի միջոցով SARS-ի փոխանցումը 2003թ․ հանգեցրել էր հարյուրավոր մարդկանց վարակմանը Հոնկոնգի Amoy Gardens բնակելի համալիրում։ Տաք օդի հոսանքը լոգարաններից անցել էր մի քանի բնակարաններ եւ քամու միջոցով հասել համալիրի հարեւան շենքեր։

Մասնագետների խոսքերով՝ փոխանցման այսպիսի եղանակը վտանգ է ներկայացնում հիվանդանոցների համար, որոնք կարող են համաճարակը «ուժեղացնողներ» դառնալ։

Սակայն, գիտնականները դեռեւս չգիտեն, թե որքան ժամանակ 2019-nCoV-ը կարող է մնալ օրգանիզմից դուրս, եւ ինչ ջերմաստիճանի հանդեպ է այդ վիրուսը զգայուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։