• Latest news

Ինչպես է կարելի կապ հաստատել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծի հետ եւ ինչ հարցերով է կարելի այնտեղ դիմել

11 փետրվարի, 2020  13:01

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պատրաստ է արդեն նոր՝ 8107 թեժ գծով լսել քաղաքացիների բողոքներն ու առաջարկները՝ իր լիազորությունների շրջանակում դրանց արձագանքելու եւ ընթացք տալու։

Միաժամանակ, որպես թեժ գիծ շարունակում է գործել նաեւ (010) 65 03 05 հեռախոսահամարը։

Դրանով 2019-ին ստացված հարցերի գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային իրավունքի և սանիտարահիգիենիկ ոլորտի խնդիրներին։ Զանգերի ակտիվությունը կտրուկ բարձրացել է հուլիսին՝ պայմանավորված հանրային օբյեկտներում աղմուկի, սննդի որակի, վարակների հավանական ավելացման ու այլ խնդիրների հետ։

Ըստ զանգերի վիճակագրության՝ աճի միտում ունեն հատկապես աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող հարցերը։

Քաղաքացիները ԱԱՏՄ հաճախ են զանգահարում հետեւյալ հարցերով՝

* Սանիտարական նորմերի պահպանում,
* Կրթական հաստատություններում սանիտարական նորմերի խախտումներ,
* Դեղերի շրջանառություն և դեղագործություն,
* Աշխատողների անվտանգության ապահովում և առողջության պահպանում,
* Բուժսպասարկման որակ՝ բժշկական փաստաթղթերի լրացման և վարման կարգը
* Աղմուկ,
* Բժշկական թափոնների խնդիրներ,
* Ջրի որակին առնչվող խախտումներ,
* Աշխատավայրում կոլեկտիվ և անհատական պաշպանության միջոցների տրամադրման և կիրառման կարգ եւ այլն։

Գործարկվել է նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր կայքը՝ https://hlib.am/ հասցեով։ Այս հարթակում հասանելի են տեսչական մարմնի նորությունները, ԱԱՏՄ գործունեությանը, ստուգման տարեկան ծրագրին առնչվող եւ այլ տեղեկություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ