• Latest news

ՍՇՎ-ի սեզոնի պատճառով դիմելիությունն ավելացել է. Կապանի բուժկենտրոնի մանկական բաժանմունքում հավելյալ մահճակալներ են տեղադրել

11 փետրվարի, 2020  14:35

Կապանի բուժկենտրոնի մանկական բաժանմունքում հավելյալ մահճակալներ են տեղադրել, քանի որ ՍՇՎ-ի սեզոնի պատճառով դիմելիությունն ավելացել է: Ավելին, այստեղ են բերում ոչ միայն կապանցի երեխաներին, այլ նաեւ երեխաների Մեղրիից, Քաջարանից եւ այլ քաղաքներից: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց բուժկենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակն այսօր ձմեռային սեզոնի համար սովորական է, այս ամիսներին երկրում ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունն աճում է, եւ այս տարի այն ոչնչով չի տարբերվում նախորդ տարիներից: Բուժկենտրոնի մանկական ստացիոնարը նախատեսված է 10 մահճակալի համար, սակայն տեղադրվել են հավելյալ 5 մահճակալներ, որպեսզի հնարավոր լինի աջակցել հարեւան քաղաքների պացիենտներին: Հավելյալ մահճակաները տեղադրվել են առաջին հարկում, նախկինում այդտեղ եղել է մանկական ինտենսիվ թերապիայի բաժանմունքը:

Տնօրենի խոսքով՝ այժմ բուժկենտրոն են բերում ՍՇՎ-ի պատճառով բարդություններով երեխաների՝ օբստրուկտիվ բրոնխիտով, թարախային օտիտով, թոքաբորբով եւ այլն: Նրանց, ովքեր ստացիոնար բուժման կարիք ունեն, հոսպիտալացնում են, մյուսներին բուժում է առաջարկվում ցերեկային ստացիոնարում, որն էլ հենց կազմակերպել է հավելյալ մահճակալների տեղադրումը: Ցերեկը երեխան մնում է բուժկենտրոնում եւ համապատասխան բուժում ստանում, գիշերը վերադառնում է տուն:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում այսօր տարածված են Ա H1N1, Բ տեսակի գրիպները, ինչպես նաեւ ՍՇՎ վիրուսները, այդ թվում՝ ռինովիրուսները, ադենովիրուսները, ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսները եւ այլն:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ