• Latest news

Արցախում 2019 թվականին 181 պացիենտ ստենտավորվել է

11 փետրվարի, 2020  18:04

2019 թվականին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 511 քաղաքացի, որոնցից 358-ը ենթարկվել է սրտի կորոնար անոթների անգիոգրաֆիկ հետազոտության, 181 հիվանդի տեղադրվել է 226 ստենտ:

Տարվա կտրվածքով «Stent for life» ծրագրի շրջանակներում 90 սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդի կատարվել է ստենտավորում մեկ «դեղապատ» ստենտով` բացարձակապես պետական պատվերի շրջանակներում:

Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության «Stent for life» ծրագրի զարգացման նպատակով` մարտի 1-ից անվճար, պետական պատվերի շրջանակներում մեկ «ոչ դեղապատ» ստենտի տեղադրումը փոխարինվել է մեկ «դեղապատ» ստենտով:

Նախորդ տարում անգիոգրաֆիայի բաժանմունքում 7 հիվանդի կատարվել է ստորին վերջույթների էնդովասկուլյար միջամտություններ: «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի բարձրակարգ բժիշկների կողմից` օգտագործելով անգիոգրաֆիկ սարքի բոլոր հնարավորությունները 10 հիվանդի մոտ իրականացվել է ուղեղի նեյրոինվազիվ միջամտություններ, ինչպես նաև 3 հիվանդի տեղադրվել սրտի ռիթմավար: 

Բժշկական այս ծառայության ներդնումը հնարավորություն է տվել նվազեցնել սրտային հիվանդությունների հետևանքով առաջացող մահացությունների դեպքերը, ինչպես նաև ժամանակակից, նորագույն տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետների միջոցով վաղ շրջանում հայտնաբերվել ու կանխվել է հանրապետությունում բազմաթիվ անոթային խնդիրներ ունեցող անձանց մոտ բարդությունների արձանագրումը:

Անգիոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է շաբաթը 7 օր 24-ժամյա ռեժիմով` սերտ համագործակցելով առողջության պահպանման առաջնային օղակի և շտապօգնության ծառայության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։