• Latest news

«Քնած գեղեցկուհու համախտանիշ». Տղամարդը հազվագյուտ հիվանդության պատճառով 41 օր անընդմեջ քնել է

12 փետրվարի, 2020  15:22

Ավստրալիայից 21-ամյա Հարրի Դանը տառապում է հազվագյուտ նեւրոլոգիական խանգարմամբ, որի պատճառով նա երկար ժամանակահատվածներով հայտնվում է հիպերսոմնիայի վիճակում՝ քնի ավելցուկային տեւողություն:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ Գարրիի մոտ ախտորոշված է Քլեյն-Լեւինի համախտանիշ, որը հայտնի է նաեւ որպես «քնած գեղեցկուհու համախտանիշ»: Այս համախտանիշով մարդկանց մոտ դրվագներ են լինում, երբ նրանք քնում են մի քանի օրից մինչեւ մի քանի ամիս:

Այդպիսի դրվագներից մեկի ժամանակ Հարրին քնել է 41 օր անընդմեջ: Այս համախտանիշի պատճառով նա բաց է թողել իր 16-րդ եւ 17-րդ տարեդարձները, Ծննդյան տոները եւ սպորտային խոշոր միջոցառումների եզրափակիչները:

Հարրին հայտնել է, որ այդպիսի դրվագների ժամանակ զոմբիի է վերածվում. նա երբեմն, կարծես, արթնանում է, որոշակի գործողություններ կատարում, օրինակ՝ ուտում է կամ լոգարանից օգտվում, բայց նրա մոտ կորում է տեղի ունեցողի զգայական ընկալումը, եւ ստույգ արթնանալուց հետո նա չի հիշում, թե մինչ այդ ինչ է տեղի ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ