• Latest news

«Հիվանդ» բառից խուսափելու համար օրենքով ամրագրվում է «պացիենտ» սահմանումը․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագծերի փաթեթը

12 փետրվարի, 2020  12:55

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները այսուհետ հաղորդում կներկայացնեն ոստիկանություն նաեւ այն դեպում, եթե  ԲԿ տեղափոխված պացիենտը գիտակցությունը կորցրած վիճակում է կամ ունի որոշակի վնասվածքներ, որոնցից կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել բռնի կամ հակաօրինական գործողություն: Սա ներառված է Կառավարության կողմից ԱԺ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում, որն այսօր ընդունվեց առաջին ընթերցմամբ։

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով ռողջապահության ոլորտում հստակեցվում են մի շարք հասկացություններ, սահմանվում հստակ լիազորություններ:

Այն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախագծով առաջարկվում է նաեւ գործող օրենքի հասկացությունները լրացնել նոր սահմանումներով: Գործող օրենքի «Մարդու իրավունքները բժշկական օգնության և սպասարկման բնագավառում» գլուխը վերանվանվել է «Մարդու` պացիենտի իրավունքները և պարտականությունները` բժշկական օգնության և սպասարկման ոլորտում»: Այսպիսով, «հիվանդ» հասկացության օգտագործումից զերծ մնալու համար, օրենքում ներառել են «պացիենտ» հասկացությունը:

ՀՀ մարզերում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտներին առավել որակյալ, արագ և մատչելի սպասարկում կազմակերպելու նպատակով օրենքով ամրագրվել են հեռաբժշկություն ծառայության կազմակերպման վերաբերյալ դրույթներ: Ամրագրվել է լաբորատոր գործունեության վերաբերյալ դրույթ, իսկ լաբորատոր ցանցի համակարգի հետ կապված հարաբերությունները կկարգավորի ՀՀ Կառավարությունը:

Սահմանվել են էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանը և գործունեության ապահովմանն ուղղված դրույթներ: Հստակեցվել են «բժշկական գաղտնիք» հասկացության իրավական բովանդակությունը, դրա փոխանցմանը և մշակմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես բժշկական գաղտնիքի փոխանցման պայմանները: Նախատեսվել է ստեղծել բուժաշխատողների ընդհանուր ռեգիստր, որի ստեղծման և վարման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։