• Latest news

Կորոնավիրուսով կարող է վարակվել մոլորակի բնակչության երկու երրորդը. փորձագետ

14 փետրվարի, 2020  11:44

Այսօր կիրառվող միջոցառումները, ինչպիսին է վարակվածների մեկուսացումը, հազիվ թե կարողանան կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը, կարծում է Ֆլորիդայի համալսարանից վարակիչ հիվանդությունների ոլորտի փորձագետ, ԱՀԿ խորհրդատու Այրա Լոնջինին:

Bloomberg գործակալության հետ հարցազրույցում Այրա Լոնջինին ասել է, թե բացառված չէ, որ կորոնավիրուսով կարող է վարակվել բնակչության երկու երրորդը՝ միլիարդավոր մարդիկ:

Արդեն այսօր վարակվածների թիվը 65 հազարից ավելի է, եւ չնայած նրանց մեծ մասը գտնվում է Չինաստանում, վիրուսն արդեն սկսել է տարածվել նաեւ 28 այլ երկրներում:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը դրական է արձագանքել Չինաստանի կողմից կիրառվող կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների մասին. այդ միջոցառումները մնացյալ աշխարհին ժամանակ են տալիս նախապատրաստվելու ինֆեկցիայի դեմ պայքարին:

Այրա Լոնջինին իր հերթին նախազգուշացնում է, որ կարանտինը կարող է միայն դանդաղեցնել վիրուսի տարածումը, բայց այն չի կանգնեցնի:

«Կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ պացիենտների մեկուսացումը եւ նրանց հետ շփված մարդկանց կարանտինի մեջ պահելը չեն կարող կանգնեցնել տարածումը»,- ընդգծում է փորձագետը:

Ըստ մասնագետների՝ կորոնավիրուսով հիվանդացած յուրաքանչյուրը վարակը սովորաբար փոխանցում է 2-3 այլ մարդկանց: Հիվանդության տարածմանը հետեւելն առանձնապես դժվար է էքսպրես թեստերի բացակայության, ինչպես նաեւ այն պատճառով, որ վարակվածներից ոմանց մոտ ինֆեկցիան ավելի ուշ է արտահայտվում կամ թույլ ախտանշաններով:

Մասնագետններից շատերը համաձայն են Լոնջինիի կարծիքին: Այն մասին, որ կորոնավիրուսի տարածումը չկասեցնելու դեպքում, դրանով կարող է վարակվել աշխարհի բնակչության մոտ երկու երրորդը, արդեն ասել է Հոնկոնգի համալսարանի հանրային առողջապահության ոլորտի պրոֆեսոր Գաբրիել Լոյնգը, նշում է Bloomberg-ը:

Իսկ Լոնդոնի Կայսերական քոլեջից հետազոտող Նիլ Ֆերգուսոնը ենթադրում է, որ Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվում է օրական մինչեւ 50 հազար մարդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ