• Latest news

40 ԲԿ-ներում տեղադրվել է արտահիվանդանոցային բուժօգնություն ծառայության պետական պատվեր

14 փետրվարի, 2020  10:39

Առողջապահության նախարարի հրամանով մեկնարկվել է Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծրագիրը: Այն միտված է բնակչության համար առավել հասանելի ու մատչելի դարձնել անհետաձգելի ոչ հիվանդանոցային դեպքերի սպասարկումը ստացիոնար կազմակերպություններում, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով:

Ներկայումս հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծառայության պետական պատվեր տեղադրվել է 40 բազմապրոֆիլ  և նեղ մասնագիտական բժշկական հաստատություններում, որոնցից 11-ը տեղակայված են Երևանում, իսկ 29-ը` մարզային բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում: Ծրագրի մեջ ներառվելու նախապայման է բժշկական կազմակերպությունների կողմից հիվանդանոցների ընդունարանների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին բավարարելը, ինչպես նաև շուրջօրյա բժշկական հերթապահության  առկայությունը:

Հիվանդանոցների ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Emergency)՝  24-ժամյա ռեժիմով յուրաքանչյուր քաղաքացու, անկախ սոցիալական կարգավիճակից, պետական պատվերի շրջանակներում կցուցաբերվի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում չպահանջող անհետաձգելի դեպքերի բուժօգնություն, կկայացվի հոսպիտալացման վերաբերյալ որոշում` համապատասխան բաժանմունքի հստակեցումով, կիրականացվեն վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտություն ունեցող պացիենտներին ուղղված նախնական գործողություններ:

Ի դեպ, անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներն ու ախտորոշումներն են. 

1) ծակած, կտրած, կծած վերքեր,

2) հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,

3) մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,

4) մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),

5) սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,

6) սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,

7) աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը,

8) արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում հիվանդանոցայինբուժում,

9) սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։