• Latest news

COVID-19 կորոնավիրուսը որքա՞ն երկար կարող է կենսունակ մնալ իրերի մակերեւույթին

14 փետրվարի, 2020  19:15

COVID-19 կորոնավիրուսը որքա՞ն երկար կարող է կենսունակ մնալ տարբեր մակերեւույթներին: Կորոնավիրուսով աղտոտված առարկաներն արդյոք իրական սպառնալիք ներկայացնո՞ւմ են: Այս հարցերի պատասխանները փորձել են գտնել Գրայֆսվալդի Համալսարանական հիվանդանոցի մասնագետները:

Պարզվել է, որ իրերի վրա գտնվելիս վիրուսը կարող է իր ախտածին հատկությունները պահպանել եւ իրական վտանգ ներկայացնել մոտ մեկ շաբաթ:

Science Alert պարբերականը հայտնում է, որ ներկայումս ստույգ հայտնի չէ՝ մարդն արդյոք կարո՞ղ է կորոնավիրուսով վարակվել հպվելով աղտոտված մակերեւույթներին, այնուհետեւ աչքերին, քթին եւ բերանին: Հետազոտողները վիրուսի պոտենցիալ կենսունակությունը գնահատել են այլ ախտածինների հատկությունների մասին 22 գիտական աշխատանքների վերլուծության հիման վրա:

Պարզվել է, որ մարդուն վարակելուն ունակ կորոնավիրուսները կարող են 4-ից մինչեւ 5 օր կենսունակ մնալ այնպիսի նյութերի վրա, ինչպիսին են ալյումինը, փայտը, թուղթը, պլաստիկը եւ ապակին: Վերին սահմանն է 9 օր ժամկետը՝ 9 օր հետո վիրուսն արդեն կորցնում է իր ախտածին հատկությունները:

Գիտնականների տվյալներով՝ կորոնավիրուսներից որոշները կարող են կենսունակ մնալ նույնիսկ 28 օրից ավելի, սակայն այս տարատեսակները կարող են վարակել միայն կենդանիներին:

Հատկանշական է, որ ցածր ջերմաստիճանը եւ օդի խոնավությունը է՛լ ավելի են մեծացնում տիրոջ օրգանիզմից դուրս վարակիչ ագենտի ակտիվության ժամկետը:

Կորոնավիրուսների տարածումը նվազեցնելու համար գիտնականները հիվանդանոցներին խորհուրդ են տալիս մակերեւույթները մանրակրկիտ ախտահանել հիպոքլորիտ նատրիումիով, ջրածնի պերօքսիդով կամ էթանոլով պատրաստված լուծույթներով: Իսկ մարդկանց կանխարգելման համար խորհուրդ է տրվում հետեւել անձնական հիգիենայի սկզբունքներին եւ ձեռքերը օճառով հաճախ լվանալ հոսող ջրի տակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ