• Latest news

Ի՞նչ է պրոլակտինոման եւ ի՞նչպես է այն վնասում սեքսուալ ֆունկցիան

19 փետրվարի, 2020  20:45

Պրոլակտինոման հիպոֆիզի բարորակ ուռուցք է, որը տեղակայված է գլխուղեղի հիմային հատվածում եւ կարող է առաջացնել մի ամբողջ շարք ախտանիշներ՝ տեսողության խնդիրներից մինչեւ սեռական ֆունկցիայի խանգարումներ։

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը, հիպոֆիզը արտադրում է մի շարք կարևոր հորմոններ, որոնք պատասխանատու են աճի, նյութափոխանակության, արյան ճնշման եւ վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) ֆուկցիայի համար: Կանանց օրգանիզմում պրոլակտին հորմոնը նպաստում է կրծքի կաթի արտադրմանը, իսկ տղամարդկանց մոտ նրա դերը լիարժեք բացահայտված չէ:

Պրոլակտինոման, մասնագետի խոսքով, բերում է արյան մեջ պրոլակտինի մակարդակի շեշտակի բարձրացման, ինչը հանգեցնում է կանացի եւ տղամարդու սեռական հորմոնների՝ էստրոգենների եւ տեստոստերոնի նվազման: Սա առաջ է բերում կանանց դաշտանային ցիկլի խանգարում, երբեմն՝ կաթնարտադրություն։ Պացիենտների մոտ նաեւ նվազում է սեռական ցանկությունը, արձանագրվում է հեշտոցի խոնավացման (լյուբրիկացիայի) իջեցում, իսկ տղամարդկանց մոտ ՝ սեռական ցանկության նվազում , էրեկցիայի խանգարում, հնարավոր է նաև կրծքագեղձերի մեծացում (գինեկոմաստիա):

Մյուս նշաններից են գլխացավերը և տեսողական խնդիրները, քանի որ ուռուցքը կարող է ճնշել տեսողական նյարդը:

 «Եթե առկա են վերոնշյալ սիմպտոմներից որոշները կամ բոլորը, դրանք են՝ սեռական ցանկության նվազում, էրեկցիայի խանգարում, լյուբրիկացիայի անբավարարություն, հաճախակի գլխացավեր, տեսողական խնդիրներ, ապա խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ եւ արյան մեջ ստուգել պրոլակտինի մակարդակը։ Եթե անհրաժեշտություն լինի՝ նաեւ կատարել մագնիսա-ռեզոնանսային կամ համակարգչային շերտագրություն՝ ուռուցքը հայտնաբերելու համար», - նշեց Սեւադա Հակոբյանը։

Հիմնական դեպքերում պրոլակտինոման բուժվում է դեղորայքային մեթոդով, հազվադեպ է անհրաժեշտ լինում վիրահատություն կան ռադիացիոն թերապիա: Մասնագետի խոսքով՝ բուժումը հիմնականում լինում է արդյունավետ և վերականգնվում են սեքսոլոգիական խանգարումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ