• Latest news

Կյանքից հեռացել է հանրահայտ անեսթեզիոլոգ Արմեն Բունիաթյանը

20 փետրվարի, 2020  10:49

Փետրվարի 19-ին Մոսկվայում մահացել է հանրահայտ անեսթեզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Բունիաթյանը։

Նա ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում, սակայն առաջին կուրսից հետո ուսումը շարունակել է Մոսկվայի 2-րդ բժշկական համալսարանում։

1967 թվականից Բունիաթյանը մշակել է անեսթեզիոլոգիայի նոր ճյուղ՝ վիրահատության ընթացքում կենսակարևոր օրգանների գործունեության համակարգչային մոնիթորինգ, ինչի համար արժանացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի (1983) և պատվոգրի, ինչպես նաեւ դարձել է Անգլիայի անեսթեզիոլոգիայի Թագավորական քոլեջի իսկական անդամ (1985)։

Արմեն Բունիաթյանի մշակած հիպոթերմիկ պերֆուզիայի տեխնիկայի՝ բժշկական պրակտիկայում ներդրվելը մեծապես նպաստել է սրտի վիրաբուժության, հատկապես սրտի իշեմիկ հիվանդության վիրաբուժության ոլորտի զարգացմանը։ Այդ ամենի համար 1988 թվականին Բունիաթյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:

Բունիաթյանը հեղինակել է ավելի քան 600 գիտական աշխատանք, այդ թվում՝ դասագրքեր, տեղեկատուներ, մասնագիտական ձեռնարկներ եւ 13 մենագրություն։ Նա նաեւ 7 գյուտի հեղինակ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։