• Latest news

Հարավային Կորեայում ինչո՞ւ է այդքան շատ մարդ վարակվել կորոնավիրուսով եւ ի՞նչ դերակատարում է ունեցել կրոնական աղանդը

21 փետրվարի, 2020  12:16

Հարավային Կորեայում գրանցվել է նոր COVID-19 կորոնավիրուսի 156 դեպք, ընդ որում՝ 56 նոր դեպք է ախտորոշվել միայն վերջին մեկ օրում:

Հարավային Կորեայի առողջապահության նախարարությանն առընթեր Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր 104 վարակված եւ մեկ մահացած պացիենտի մասին: Առողջացել եւ հիվանդանոցից դուրս է գրվել արդեն 16 մարդ, 139-ը բուժում է ստանում, եւս 2707 մարդ կորոնավիրուսի թեստավորում է անցնում:

Ըստ KCDC-ի տվյալների՝ 31-րդ մարդը, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, եղել է Տեգու քաղաքից 61-ամյա հարավկորեուհին, որն արտասահման չի մեկնել եւ այլ վարակվածների հետ չի շփվել: Նրան հոսպիտալացրել են փետրվարի 7-ին, որտեղ մնացել է մինչեւ փետրվարի 17-ը: Նա սկզբում հրաժարվել է կորոնավիրուսի հետազոտման թեստից, քանի որ երբեք Չինաստան չի գնացել: Բայց ավելի ուշ անցել է թեստը, եւ պարզվել է, որ նրա մոտ, այնուամենայնիվ, կար COVID-2019, ընդ որում՝ վարակման ճանապարհն առայժմ անհայտ է: Նա հիմա կարանտինում է:

Այս կնոջից է վարակվել նվազագույնը 39 մարդ, քանին որ Տեգուում նրա հետ միասին հաճախել են «Սինչհոնչժի» նոր կրոնական շարժման («Շին-չոնջի վկայության խորանի տաճար») Հիսուսի եկեղեցին: նա այս եկեղեցում շփվել է նվազագույնը 166 մարդու հետ, որոնց բոլորին հանձնարարվել է հանրությունից ժամանակավորապես մեկուսանալ:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս եկեղեցու ծխականների թիվը կարող է հասնել հազարի: Սինչհոնչժի պաշտամունքը ընդհանուր ունի մոտ 120 հազար անդամ: Տեգուում եկեղեցին ժամանակավորապես փակվել է իր ծխականների շրջանում կորոնավիրուսի հայտնաբերումից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։