• Latest news

Չինացի կինը կորոնավիրուսից պաշտպանվելու համար պոլիէթիլենային վրան է պատրաստել իր եւ դստեր համար

22 փետրվարի, 2020  12:49

Չինաստանի Հուբեյ նահանգից մի կին բամբուկե ձողերից եւ պոլիէթիլենից վրան է պատրաստել, որպեսզի կարողանա փողոց դուրս գալ իր դստեր հետ:

Չինաստանի որոշ խոշոր քաղաքներում բնակիչներին դեռ արգելվում է շաբաթական 2 անգամից ավելի հաճախ փողոց դուրս գալ: Դուրս գալ կարող են միայն հատուկ թույլտվություններով, եւ այդ ժամանակը քաղաքացիները ծախսում են սննդի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գնման վրա: Սակայն առանց մաքուր օդի դժվար է, ուստի կինը, ինչպես պատմում է People Daily-ին, ելք է մտածել: Նա բամբուկե ձողերով եւ պոլիէթիլենով վրանի նման մի բան է պատրաստել, որի ներսում նրա յոթ տարեկան դուստրը կարող է դասերով զբաղվել: Այս նահանգում դպրոցները դեռ փակ են, եւ երեխաներն առցանց ուսուցումը տանն են անցնում, սակայն ինտերնետ կապը փակ տարածքում այդքան էլ լավ չէ:

Վրանի ներսում մայրն ու դուստրը միասին են, երկուսն էլ պաշտպանիչ բժշկական դիմակներ են կրում: Չինաստանի իշխանությունները շարունակում են պայքարը COVID-19 կորոնավիրուսի դեմ, որի զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, գերազանցել է 2270-ը:

Ավելի քան 14.800 մարդ ապաքինվել է, բայց, ինչպես պարզվել է, հավանականություն կա, որ առողջացածները կարող են կրկին վարակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ