• Latest news

Կարանտին չի՞ լինելու․ Իրանից ժամանած քաղաքացիները «տնային հսկողության» տակ են

26 փետրվարի, 2020  19:12

Հայաստանի 52 քաղաքացիներ, որոնք այսօր են վերադարձել Իրանից, «տնային հսկողության» տակ են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Բոլոր ուղեւորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները»,- գրել է նախարարը։

Շատ այլ երկրներում քաղաքացիներին, որոնք վերադառնում են, այսպես կոչված, ռիսկի գոտիներից, պահում են կարանտինի մեջ, որը կազմակերպում են փակ հյուրանոցում կամ առողջարանում։ Այդպես են, օրինակ, վարվել Մեծ բրիտանիայում, Ավստրալիայում, Կանարյան կղզիներում եւ այլն։ Diamond Princess զբոսաշրջային նավը նույնպես երկար ժամանակ կարանտինի մեջ է եղել, որպեսզի կանխվի վարակի տարածումը նավից դուրս։

Հայաստանում, դատելով ամեն ինչից, որոշվել է կարանտին չսահմանել, ինչը անհանգստություն է առաջացրել շատ քաղաքացիների շրջանում։ Չէ՞ որ սովորաբար կորոնավիրուսով վարակվելուց հետո ինկուբացիոն շրջան է լինում, որի ժամանակ պացիենտը չի ունենում ո՛չ բարձր ջերմություն, ո՛չ որեւէ այլ ախտանշան, ընդ որում՝ նա արդեն վարակիչ է լինում շրջապատի համար։ Մինչ այն ժամանակը, երբ նրա մոտ հիվանդության ախտանշաններ հայտնվեն, նա, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, արդեն կհասցնի վարակել մի քանի մարդու իր շրջապատում։

Հիշեցնենք, որ Իրանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 139 եւ մահվան 19 դեպք։ Մահվան դեպքերով աշխարհում Իրանն այժմ երկրորդ տեղում է, վարակվածների թվով՝ հինգերորդ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ