• Latest news

Գերմանիան գտնվում է COVID-19-ի համաճարակի սկզբում․ նախարար

27 փետրվարի, 2020  18:13

Գերմանիան գտնվում է COVID-19-ի համաճարակի սկզբում, ինչպես հաստատում է երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը։ Վերջին օրվա ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը, հայտնաբերվել է Վեսֆալիայում՝ Հյուսիսային Ռեյնի 2, Բադեն Վյուրտենբերգի՝ 4, եւ Ռեյնլանդ Պֆալցի 1 բնակիչների մոտ։

«Մենք գտնվում ենք Գերմանիայում կորոնավիրուսի համաճարակի սկզբում»,- ասել է նախարարը։

Ինչպես հայտնում է dw.com-ը, նախարարը նաեւ նշել է, որ դեռեւս հայտնի չէ՝ հաջողված կլինի՞ արդյոք վարակի գործընթացում վիրուսի մեկուսացման եւ շղթաների ընդհատման նախորդ ռազմավարությունը։

Նոր վիրուսով Հայնսբերգում ընտանեկան զույգի վարակումը հաստատվելուց հետո տեղի իշխանությունները պատրաստվում են զանգվածային միջոցառումներ նախաձեռնել, որպեսզի կանխեն վարակի տարածումը։ Մասնավորապես, մեծ թվով մարդիկ պետք է տնային կարանտինի տակ պահվեն։

Օրինակ՝ կինը, ում մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, դաստիարակչուհի է աշխատում մանկապարտեզում, այդ պատճառով հաստատության բոլոր երեխաները եւ նրանց ծնողները պետք է մնան տանը։ Տնային կարանտինի տակ են նաեւ երկու մասնավոր բժշկական կաբինետների պացիենտները եւ բուժաշխատողները, ինչպես նաեւ Քյոլնի համալսարանական կլինիկայի մի շարք աշխատակիցներ, որոնց հետ շփվել են հիվանդները։ Վարակի մասին տեղեկատվությունը փոխանցել ենք նաեւ Նիդեռլանդներում հյուրանոցին, որտեղ վերջերս գերմանական ընտանիքը կարճ արձակուրդ է անցկացրել։

Փետրվարի 26-ից Հայնսբերգի շրջանում բոլոր դպրոցները եւ մանկապարտեզները փակ են։ Դրանք կբացվեն հաջորդ շաբաթվանից ոչ շուտ։

Worldometers.info/coronavirus/-ի տվյալներով՝ Գերմանիայում բռնկման սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27 դեպք։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։