• Latest news

Էրեբունիի եւ Չարենցավանի արտադրամասերից մի քանի հարյուր մարդ է մեկուսացվել. նախարար

26 մարտի, 2020  15:56

Էրեբունիի եւ Չարենցավանի արտադրամասերից մի քանի հարյուր մարդ է մեկուսացվել: Սակայն չի կարելի պնդել, որ հայտնաբերվել եւ մեկուսացվել են նրանց հետ շփված բոլոր պացիենտները: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մեկուսացվածների հստակ թիվը չի ներկայացվում, քանի որ այն կարող է արագ փոխվել: Երեկ, օրինակ, մեկուսացվել է մոտ 140 մարդ՝ կապված Էրեբունիի արտադրամասի հետ. դրանք եւ՛ արտադրամասի աշխատակիցներն են, եւ՛ նրանց հետ շփված անձինք:

Մեկուսացվել է նաեւ մոտ 300 մարդ, որոնք կապ են ունեցել Չարենցավանի արտադրամասի հետ:

Նախարարի խոսքով՝ համաճարակաբանական հետազոտությունները սովորաբար երկար են տեւում, եւ դրանք չեն դադարեցվի, քանի դեռ կան մարդիկ, որոնք կարող են վարակված լինել, եւ քանի դեռ կա նրանց մեկուսացման պայմաններում պահելու հնարավորություն:

Նախարարը նշեց, որ այսօր կորոնավիրուսի հայտնաբերման համար թեստերն անցկացվում են բժշկական եւ համաճարակաբանական ցուցումներով, սակայն կարող է մի պահ գալ, երբ դրանք կանցկացվեն միայն բժշկական ցուցումներով, եթե պացիենտների թիվն ավելանա: Սակայն այսօր արվում է հնարավոր ամեն ինչ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար: Այդ խնդրի հետ, նախարարի խոսքով, այսօր բախվում են աշխարհի բոլոր երկրներում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ