• Latest news

Եթե Հայաստանում լինեն կորոնավիրուսով հիվանդացության պիկեր, ինչպես Իտալիայում կամ Իրանում, դա աղետ կլինի. նախարար

26 մարտի, 2020  16:45

Եթե Հայաստանում լինեն կորոնավիրուսով հիվանդացության այնպիսի պիկեր, ինչպես Իտալիայում կամ Իրանում, դա աղետ կլինի՝ թե՛ առողջապահության համակարգի համար, թե՛ հումանիտար իմաստով: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ երկրում հիվանդացության աճի ներկայիս տեմպերը կարելի է բարեհաջող համարել: Օրինակ՝ երկուշաբթի հայտնաբերվել էր հիվանդության 40 նոր դեպք, երեքշաբթի՝ 30, չորեքշաբթի՝ 25, եւ այս նվազումը կարանտինային միջոցների ու սահմանափակումների հետեւանքն է, որ մտցվեցին մոտակա մի քանի օրերին (եւ որոնք կարող են շարունակվել նաեւ 7 օրը լրանալուց հետո): Նախարարի խոսքով՝ այսպիսի սահմանափակումների շնորհիվ նոր դեպքերի աճի տեմպը հաջողվում է զսպել:

«Եթե մեծ պիկ ունենանք, էնպիսի պիկեր, ոնց որ, օրինակ, Իտալիայում կամ Իրանում, դրանք աղետալի պիկեր են լինելու երկրի համար՝ թե՛ առողջապահական, թե՛ հումանիտար առումով, ուստի մեր պարտականությունն է թույլ չտալ, որ այդպիսի բան տեղի ունենա»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ սա մեկ մարդու եւ մեկ ոլորտի պարտականությունը չէ, այլ երկրի բոլոր քաղաքացիների, որոնք պետք է հետեւեն երկրում գործող սահմանափակումներին, որ թույլ չտան կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։