• Latest news

Կորոնավիրուսի պատվաստանյութը կարելի է սպասել ոչ շուտ, քան մեկ տարուց․ ԱՀԿ

26 մարտի, 2020  19:00

Նոր կորոնավիրուսի դեմ պատրաստի եւ արդյունավետ պատվաստանյութ կարելի է սպասել ոչ շուտ, քան մեկ տարուց։ Առայժմ այդպիսի պատվաստանյութի արտադրության մասին խոսք չկա։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։

Նրա խոսքերով՝ պատվաստանյութի ստեղծումը բազմափուլ եւ երկարատեւ գործընթաց է, եւ այն ներառում է ոչ միայն հենց դեղամիջոցի սինթեզը, այլեւ կլինիկական փորձարկումները։

«Այդ պատճառով կարելի է պատրաստի պատվաստանյութի սպասել ոչ շուտ, քան մեկ տարի հետո»,- ասել է Վույնովիչը։

«Ինչ վերաբերում է թեսթ-համակարգերին, Վիրուսոլոգիայի եւ կենսատեխնոլոգիայի ռուսական պետական «Վեկտոր» գիտական կենտրոնը ներառված է ԱՀԿ ռեֆերենս-լաբորատորիաների գլոբալ ռեեստրում, որոնք նոր կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման օգնության հնարավորություններ ունեն նաեւ աշխարհի այլ երկրներում»,- հավելել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։