• Latest news

Կորոնավիրուսը որքա՞ն երկար է «կենսունակ» մնում մակերեւույթներին. CDC

27 մարտի, 2020  10:56

Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է մակերեւույթների վրա «կենսունակ» մնալ ընդհուպ մինչեւ 17 օր: Մասնագետներն այսպիսի եզրակացության են հանգել զբոսաշրջային նավերում վարակման դեպքերն ուսումնասիրելուց հետո, հաղորդվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) զեկույցում:

Նոր կորոնավիրուսի ՌՆԹ-ն վարակված պացիենտների նավախցերում է հայտնաբերվել 17 օր հետո այն բանից, երբ նրանք այդ սենյակներն ազատել էին: Հատկանշական է, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի հետքեր հայտնաբերվել են բոլոր պացիենտների նավախցերում՝ ինչպես նրանց, ում մոտ ախտանիշներ եղել են, այնպես էլ նրանց, ում մոտ չեն եղել: Ախտահանումից հետո կորոնվիրուսի հետքերը երկրորդ անգամ հայտնաբերել չի հաջողվել:

Մասնագետների խոսքով՝ այս տվյալները չեն կարող երաշխավորված մատնացույց անել այն, որ վարակումը տեղի է ունեցել մակերեւույթների հետ ֆիզիկական շփման միջոցով: Սակայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների զեկույցում նշվում է, որ նման հնարավորություն գոյություն ունի:

Այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս կորոնավիրուսի համավարակի ժամանակ հրաժարվել զբոսաշրջային նավերով եւ տուրիստական այլ տրանսպորտով ուղեւորություններից: Գիտնականները նշել են, որ փակ տարածքներում մեծ թվով մարդկանց կուտակումը եւ ուղեւորների ինտերնացիոնալ կազմը վարակման հավանականությունը մեծացնում է: Ըստ CDC-ի տեղեկությունների՝ այս պահին գրանցվել է զբոսաշրջային նավերում COVID-19-ով վարակվելու 800-ից ավելի դեպք, 10 պացիենտ մահացել է:

COVID-19-ի այդպիսի բռնկումներից մեկը գրանցվել էր Diamond Princess զբոսաշրջային նավում, որը Ճապոնիայի ափերին կառանել էր փետրվարին: Նավում ընդհանուր կար 3700 ուղեւոր, որոնցից 705-ը վարակվել էր: Ինֆեկցիայի փոխանցողն էր Չինաստանի 80-ամյա բնակիչը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ