• Latest news

Հիդրօքսիքլորոքինն իսկապես արդյունավե՞տ է կորոնավիրուսի դեմ

27 մարտի, 2020  14:13

Հիդրօքսիքլորոքինն այսօր կորոնավիրուսի բուժման համար կիրառվում է աշխարհի շատ երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում: Հիդրօքսիքլորոքինը  արդեն մի քանի օր է՝ կիրառվում է Հայաստանում: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Սակայն իսկապես այն արդյունավե՞տ է կորոնավիրուսի դեմ պայքարում

Քլորոքինը եւ հիդրօքսիքլորոքինը դեղամիջոցներ են, որոնք կիրառվում են մալարիայի կանխարգելման եւ բուժման համար: Որոշ մասնագետներ ենթադրել են, որ այդ միջոցները կարող են արդյունավետ լինել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ դեղամիջոցների արդյունավետության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո շատ մարդիկ սկսեցին գնել այդ դեղամիջոցները՝ հայտնում են արեւմտյան ԶԼՄ-ները:

Սակայն հետազոտությունը, որը անցկացվել է Չինաստանում եւ հրապարակվել Journal of Zhejiang University-ում, չի հաստատել հիդրօքսիքլորոքինի արդյունավետությունը:

Հետազոտությանը մասնակցել են կորոնավիրուսով վարակված 30 պացիենտներ: Պացիենտների կեսը այդ դեղամիջոցով բուժում է ստացել 5 օր, երկրորդ կեսը ստանդարտ բուժում է ստացել: Բժիշկները պացիենտների քթըմպանից քսուք են վերցրել: Համարվում է, որ երբ վիրուսը դադարում է արտադրվել, հիվանդության ակտիվ փուլն ավարտվում է:       

Պացիենտների մեծ մասի մոտ հիվանդության 7-րդ օրը վիրուսն արդեն չի հայտնաբերվում՝ անկախ նրանից, թե հիդրօքսիքլորոքին օգտագործել են, թե՝ ոչ: Երկու խմբի մոտ ախտանիշները պահպանվել են գրեթե նույն ժամանակահատվածով: Այդպիսով, մասնագետներին չի հաջողվել այդ դեղամիջոցի էական առավելություններ գտնել:

Մեկ այլ հետազոտությունը, որն անցկացվել է Դիդյե Ռաուլի ղեկավարությամբ ֆրանսիացի գիտնականների կողմից, անդրադարձել է «Պլակվենիլ» (հիդրօքսիքլորոքին) դեղամիջոցին՝ ազիտրոմիցին հակաբիոտիկի հետ համադրությամբ: Այն ցույց է տվել, որ պոլիմերազային շղթայական ռեակցիա-բացասական մեթոդով բուժման 6-րդ օրը վիրուսը չի հայտնաբերվել: Պացիենտների 70%-ից (20 մարդ) 6 պացիենտ ստացել է նաեւ ազիտրոմիցին: 14 պացիենտ, որոնք միայն հիդրօքսիքլորոքին են ստացել, պոլիմերազային շղթայական ռեակցիա-բացասական մեթոդով բուժում է ստացել 6-րդ օրը:

Սակայն այդ դեպքում եւս խոսքը պացիենտների ոչ մեծ թվի մասին է, քանի որ հետազոտության արդյունքները չի կարելի ճշգրիտ համարել:

ԱՀԿ-ն սկսել է այդ հարցի շուրջ միջազգային խոշոր հետազոտությունը, որում ստուգվել են մի քանի դեղամիջոցներ: Քլորոքինը եւ հիդրօքսիքլորոքինը եւս այդ դեղամիջոցների ցուցակում են, որոնք եւս կուսումնասիրվեն:     

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ