• Latest news

Bosch-ը կորոնավիրուսի նոր թեստ է ստեղծել. արդյունքները պատրաստ են լինում 2.5 ժամվա ընթացքում

31 մարտի, 2020  11:39

Bosch ընկերությունը կորոնավիրուսի նոր թեստ է ստեղծել, որի արդյունքները պատրաստ են լինում ընդամենը 2.5 ժամվա ընթացքում, ընդ որում, քսուքը լաբորատորիա տանելու կարիք չկա, իսկ նոր թեստի ճշգրտությունը 95 տոկոս է:

Ըստ The Daily Mail-ի՝ քսուքը դրվում է հատուկ քարտրւջի մեջ, որը տեղադրվում է Vivalytic սարքի մեջ. Այն ավտոմատ կերպով կորոնավիրուսի հայտնաբերման թեստ է անցկացնում, ավելի ճիշտ, անալիզի է ենթարկում կորոնավիրուսի հետ կապված բիոմարկերի գեները: Թեստի արդյունքները տրվում են էլեկտրոնային եղանակով:

Թեստի անցկացման համար ոչ բժշկական անձնակազմ, ոչ լաբորատորիայի աշխատողներ անհրաժեշտ չեն: Կորոնավիրուսի հայտնաբերման սովորական լաբորատոր թեստը կարող է տեւել մինչեւ 48 ժամ, հիմնականում` մարդկային գործոնի պատճառով:

Իսկ նոր թեստը, ինչպես պնդում են մշակողները, կարող է վերլուծել օրական 10 թեստ, եվ 100 սարքերից բաղկացած յուրաքանչյուր հարթակում կարող է 1000 թեստ անցկացնել:

Ավելին, նոր մշակումը հաջողությամբ տարբերակում է կորոնավիրուսը եւ 9 այլ շնչառական վիրուսներ` այդ թվում նաեւ գրիպը, որը սովորաբար իր ախտանիշներով շատ նման է կորոնավիրուսին:

Սպասվում է, որ թեստային նոր համակարգը գերմանական շուկայում կհայտնվի արդեն հաջորդ ամսին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ